Կարեն Քեռյանը նշանակվեց ԲՈԿ նախագահ

Կարեն Քեռյանը նշանակվեց ԲՈԿ նախագահ

621

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 25-ի որոշմամբ՝
Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ։

Քեռյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր է։ Նա դասավանդել է ԵՊՀ-ում, 2013-ից առ այսօր՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

2020 թվականի սեպտեմբերի 24-ին վարչապետի որոշմամբ Սմբատ Գոգյանն ազատվել էր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Կիսվել