Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ծաղկազարդը

1008

Ծաղկազարդ կամ Ծառզարդար. մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որ նշվում է ավագ շաբաթին նախորդող կիրակի։ Տոնն ուղեկցվում է ուռենու ճյուղը զարդարելու, օրհնելու, նաև մանուկների օրհնության գեղեցիկ ծիսակարգով, որ կապվում է Երուսաղեմ` Հիսուսի մուտքի հետ։

Խանդավառ մարդիկ իրենց զգեստների հետ ձիթենու և արմավենու ճյուղեր էին փռում ճանապարհին, իսկ Փրկչին տաճար մտնելու ժամանակ մանուկներով «օվսաննա» էին կանչում։

«Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով (Հովհ.12։13)»։

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև Արարչության այն շրջանը, երբ կանաչով և ծաղիկներով զարդարվեց այս աշխարհը։ Երբ Արարիչը ստեղծեց երկիրն ու երկինքը, և լույսը հալածեց խավարը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գևորգ սրկ. Կարապետյանը ցավով է նշում, որ տոնի շղարշի ներքո թաքնված է մնում տոնի բուն էությունը. յոթապաշտությունից ազատվելը և մեղքերը խոստովանելը։

«Մարդիկ հաճախ գալիս են եկեղեցի միմիայն ուռենու ճյուղեր տանելու, կամ լուսանկարվելու` մոռանալով տոնի բուն էությունը»։

Ծաղկազարդի նախօրեին `շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, և բացվում է խորանի վարագույրը։ Իսկ արդեն Ծաղկազարդի տոնական Սուրբ պատարագը մատուցվում է բաց վարագույրով։

Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան դեմ հաղթանակը։

Գևորգ սրկ.-ն վստահ է, որ փորձություններով լի այս շրջանում Տերը մենակ չի թողնի մեր ժողովրդին։

Իսկ Ծաղկազարդի տոնին հաջորդում է ավագ շաբաթը, որի ամեն օրը մեզ ավելի է մոտեցնում Փրկչի հրաշափառ Հարության  տոնին։

Լենա Կարապետյա

2-րդ կուրս

Կիսվել