Նոյեմբերյանի «Սոսեն» հանդես եկավ երևանյան տոնական համերգին

Նոյեմբերյանի «Սոսեն» հանդես եկավ երևանյան տոնական համերգին

1117

Մարտի 14-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում  կանանց մեկամսյակին նվիրված տոնական համերգ էր, որը կազմակերպել էր «Արտ Ընդ Շոու» միջոցառումների կազմակերպման ընկերութունը։ Համերգին մասնակցում էին մի շարք պարային համույթներ՝ ներկայանալով հայկական ժողովրդական և ազատ ոճի պարերով։ Բոլոր համույթների ղեկավարները շնորհակալագրեր և պատվոգրեր ստացան, իսկ մասնակիցները՝ կախազարդեր։

Մեզ հետ զրույցում Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի «Սոսե» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Կարինե Ջիլավյանը նշեց, որ իրենց համույթը ներկայացել է երկու պարով, մեկը՝ ազատ ոճի, մյուսը՝ հայկական ժողովրդական՝ Արա Գևորգյանի «Երևան» ստեղծագործության ներքո։ Պարուսույցն ասաց, որ աշակերտներն իրենց շատ լավ են դրսևորել և արդարացրել են իր բոլոր սպասելիքները։ Աշակերտներից Անուշիկն էլ նշեց, որ լարվածություն գրեթե չկար, որովհետև առաջին անգամ չէ, որ նման համերգների են մասնակցում, իսկ Մարիամն ասաց, որ խմբով ներկայանալն էլ է ցրում լարվածությունը։ «Կարծես միմյանց թև ու թիկունք լինենք բեմի վրա»,- ասաց նա և ավելացրեց. «Ընկեր Կարինեն այնպես է ոգևորում մեզ, որ ինչքան էլ լարված լինենք, բեմ բարձրանալիս չենք զգում»։

Վերջում «Սոսե» պարային համույթի անդամներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Նոյեմբերյանի համայնքապետարանին և մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանին՝ հովանավորության համար։

Արփինե Բեջանյան

2-րդ կուրս

Կիսվել