Կանայք՝ առանց կարծրատիպերի

Կանայք՝ առանց կարծրատիպերի

761

Կանանց և գեղեցկության մեկամսյակին ձեզ ենք ներկայացնում  կանանց, որոնց կերպարները գուցե առաջին հայացքից շատերիս համար արտառոց են, բայց նրանք ապրում են առանց կարծատիպերի, ներդաշնակ ու երջանիկ: Ամենուր կարելի է տենել կին վարորդ, մատուցող, բարմեն, զինվորական ու ծանրամարտիկ:

Մեր առաջին հերոսուհին Սոֆյան է, մասնագիտությամբ վարսահարդար է։ Նա սիրում է դաջվացքներ ու իր մասին ինսթագրամյան էջում գրել է՝ «Էն տատուներով աղջիկը»։

Իսկ ո՞վ է ասել, որ սրճարաններում ու ակումբներում ալկոհոլային կոկտելներ  պետք է պատրաստի ու մատուցի միայն տղամարդը։  Սաթին լեզվաբան է, օտար լեզուների իմացության շնորհիվ կարողանում է սպասարկել արտասահմանցիներին ևս:

Ժուռալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Արփին արդեն 3 տարի մեքենա է վարում։ Արփին մեքենան շատ ավելի լավ է կայանում, քան շատ տղամարդ վարորդներ։

Ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանն ապացուցել է , որ կանացիությունն ու սպորտն ավելի քան համատեղելի են։ Այսօր կանայք սկսել են շատ ավելի մեծ նշանակություն տալ սպորտին և առողջ ապրելակերպին։

Հայ կանայք բազմիցս են ապացուցել, որ պատերազմի ժամանակ կարող են թողել իրենց երեխաներին ու շտապել դեպի ռազմի դաշտ՝ հանուն հայրենիքի:

Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում կա 8 կին վարորդ։ Թամարան նրանցից մեկն է։ Նրա հաճախորդները վստահեցնում են՝ Թամարայի հետ ապահով է։

Աննա Ասմանգուլյան

3-րդ կուրս

Կիսվել