Համակարգչային խաղերը դահիճ երեխաների ձեռքին

Համակարգչային խաղերը դահիճ երեխաների ձեռքին

790

Համակարգիչների ստեղծմանը զուգահեռ ստեղծվեցին նաև համակարգչային խաղերը, որոնք դարձան երեխաների կյանքի անբաժան մասնիկը: Ըստ ամերիկացի և բրիտանացի գիտնականների՝ համակարգչային խաղերը և տեսախաղերը մարդու վրա դրական ազդեցություն են ունենում: Ուսումնասիրության համաձայն՝ խաղերը բարձրացնում են մի շարք որակներ, որոնք մարդիկ օգտագործում են առօրյա կյանքում: Եվ հենց այդ կրնօրինակման մեջ կա շատ վտանգավոր մի երանգ, որը կարող է ճակատագրական լինել ցանկացած օգտատիրոջ համար, նշում է  «Գրագետ» զարգացման կենտրոնի մանկավարժ – հոգեբան Սյուզաննան.

ՙԶարգացած և քաջատեղյակ լինելն ամեն ինչին, իհարկե, շատ կարևոր երևույթ է, բայց ես, որպես հոգեբան, որպես այս ոլորտի մասնագետ, դեմ եմ համակարգչային խաղերին. դրա փոխարեն կարելի է շատ ավելի արդյունավետ ծախսել ժամանակը ՝ զարգացնող հաղորդումներ դիտելով, միտքը մարզող թեստեր լուծելով, ոչ թե ուղեղը բթացնող խաղերով ուղղակի ժամանակ սպանել: Երեխայի ուղեղը շատ թափանցիկ է, շատ հեշտ է կառավարել, իսկ այդ խաղերից շատերն էլ ստեղծվել են հենց աշխարհը կառավարելու համար՚:

Մեզ հետ զրույցում հոգեբան Սյուզաննան նշեց, որ ինքն իր երեխաներին առհասարակ թույլ չի տալիս օգտվել սոցցանցերից և համակարգչային խաղերից, քանի որ դրանք առաջացնում են կախվածություն.  

ՙՀամակարգչային խաղերից կախվածությունն անցնում է մի քանի փուլերով. թեթև հետքրքրվածություն, երբ մարդը մի քանի անգամ է խաղացել խաղը և առաջացել է հետաքրքվածություն և դրական վերաբերմունք: Կայուն հետաքրքվածություն, երբ երեխան շատ ժամանակ է հատկացնում խաղերին: Եվ վերջում՝  կախվածություն,  երբ մարդն ապրում է վիրտուալ աշխարհում, կտրվում է իրական աշխարհից, իրեն նույնացնում է խաղերի հերոսների հետ, ապրում է այդ խաղերով: Եվ հենց սա է ամենասարսափելին, որովհետև այդ ժամանակ սկսում են կրկնօրինակել հերոսներին՚:

Զրույցի վերջում Սյուզաննան հավաստիացրեց, որ երեխաների համար կարելի է ստեղծել շատ հետաքրքրություններ և օրը լցնել բազմաթիվ օգտակար զբաղմունքներով.

ՙԱռհասարակ, ես որպես հոգեբան դեմ եմ ուղղակի կերպով արգելքներ դնելուն, և իմ սեփական երեխաներին ուղղակի առանց խոսքերի այնքան  եմ  զբաղեցնում տարբեր զբաղմունքներով, տարբեր խմբակների ու սպորտաձևերի տանելով, որ նրանք պարզապես ֆիզիկապես չունեն դրա ժամանակը՚:

Սյուզաննա Սաֆարյան

4-րդ կուրս

Կիսվել