Մարդկության պատմության մեջ բազմաթիվ են վկայություններն այն մասին, որ այս կամ այն, հին կամ նոր պետությունների տարածքում, արքաների կամ այլ մեծահարուստների կողմից կառուցվել են ջրանցքներ, ջրամբարներ, նույնիսկ արհեստական լճեր և անտառներ: Հայաստանն այս առումով բացառիկ է։
Բնության հրաշք է Խոսրովի անտառը…
Այն իր բազմաթիվ յուրահատկությունների շնորհիվ միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Կովկասի տարածաշրջանում: «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ, որում, ցավոք, շատ են անհետացող ու հազվագյուտ տեսակներ։
Խոսրովի ոլորապտույտ ճանապարհը տանում է դեպի 4-րդ դար, սակայն այժմ այստեղ իշխում են մերօրյա օրենքներն ու արգելում անել այն, ինչի համար կոչված էր անտառը: 1958 թվականին այն վերածվեց արգելոցի, և որսն ու ծառահատումն այնտեղ օրենքով արգելվեցին:
Խոսրովի պետական արգելոցը Հայաստանի 3 արգելոցներից մեկն է։
Անտառում կան բազմաթիվ կենդանիներ, սակայն 2018 թվականին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։ Նկարահանված ընձառյուծը երիտասարդ արու է, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։
Կովկասյան տարածաշրջանը բազմաթիվ վտանգված կենդանատեսակների բնակավայր է, բայց թերևս դրանցից ամենագեղեցիկ, խորհրդանշական և վտանգվածը՝ կովկասյան ընձառյուծն է։ Ընձառյուծի պահպանությունը ներկայումս ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ էկոտարածաշրջանի ամենաբարդ բնապահպանական խնդիրներից մեկն է։ Այս կենդանատեսակը ներառված է ՀՀ Կարմիր գրքում։
Մեր բնությունը, մեր հարստությունն է, որը պահպանել պարտավոր ենք յուրաքանչյուրս։ Հրաշալի բնություն ունի նաև Վայոց ձորի անտառտնտեսությունը։
Վայոց ձորի անտառտնտեսության բնապահպանը ասում է․
«Վերջին տարիներին կենդանիների աճը ավելի շատ է զգացվում։ Եղեգիսի անտառապետության տարածքում 2004 թվականին ունեցել ենք մոտ հիսուն քարայծ, բայց այսօր քարայծների թիվը հասել է հազար հինգ հարյուրի»:
Ասում է, որ բարեգործական հիմնադրամները չլինեին ՝ կենդանիների թիվը վերջին տարիներին կտրուկ չէր ավելանա․ «2018թ-ին տարածք է բերվել մեկ տասնյակից ավելի հազվագյուտ տեսակի ազնվացեղ եղնիկներ, որոնք մոտ քսան օր ցանկապատ տարածքում մնալուց և տեղանքին ծանոթանալուց հետո բաց են թողնվել անտառ»:
Ինչպես «Խոսրովի անտառում», այնպես էլ Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են Կովկասյան ընձառյուծ և նկարահանել նրան։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցն, անդրադառնալով այն հայտարարությանը, որը կցված էր տարածված տեսանյութին ՝ թե Խոսրովի արգելոցում նկատված ընձառյուծը հասել է Վայոց ձորի մարզ, տեղեկացնում է, որ 2018թ. հունվարի 23-ից մինչ օրս կովկասյան ընձառյուծը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Համապատասխան մասնագետներն անցկացրել են համեմատականներ երկու ընձառյուծների միջև, և պարզել, որ Վայոց Ձորում նկարահանված ընձառյուծը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող ընձառյուծը չէ, այլ ուրիշ կենադանի է՝ երիտասարդ, բայց ոչ 5-6 տարեկան:
Այս գեղատեսիլ պահպանվող բնության տարածքներ հաճախ պետք է այցելենք, ծանոթանանք և հասկանանք, թե ինչ հրաշալի երկրում ենք ապրում։
Մերի Միքայելյան
4-րդ կուրս