ՍՄՄ-ը մեդիայի օգտագործման համալիր է, որը նպատակ ունի կազմակերպությունների առաջխաղացմանը նպաստելու և այլ բիզնես առաջադրանքները լուծելու համար:
ՍՄՄ տերմինը լայն շրջանառության մեջ է մտել վերջին ժամանակներում : ՍՄՄ հապավումը անգլերենից թարգմանաբար նշանակում է սոցիալական մեդիա մարքեթինգ: Այն սոցիալական հարթակների միջոցով բրենդի, ապրանքանիշի կամ գործող բիզնեսի պահանջարկի բարձրացման գործընթացն է: Ինչպես մի շարք առաջադեմ երկրներում, Հայաստանում ևս ՍՄՄ-ն սկսում է մեծ տեմպերով զարգանալ եւ դառնալ ավելի կիրառելի: Մարդիկ սոցիալական հարթակները փորձում են ծառայեցնել իրենց բիզնեսի զարգացման համար, ինչը այս դարում ամենադյուրին և մատչելի մեթոդն է:
ՍՄՄ-ի մասին խոսել ենք OWLFINITY LLC կազմակերպության ՍՄՄ մասնագետ Նաիրա Նազարյանի հետ.
«ՍՄՄ որորտն օր օրի զարգանում է և մեծանում է ստեղծարար, բազմակողմանի զարգացած ՍՄՄ մասնագետի պահանջարկը, ով տիրապետում է ոչ միայն SMM այլև մարքեթինգային, թվային մարքեթինգի և հարակից այլ հմտությունների, ունի պրակտիկ գիտելիք և ստեղծարար է»,-ասում է Նաիրան:
Հարցին, թե ո՞րն է Սոցիալական մեդիա մարքետոլոգի առաջին և ամենակարևոր քայլը իր աշխատանքում, Նաիրան պատասխանում է.
«ՍՄՄ-ում ամենակարևոր քայլը դա այն է, որ կարողանաս ճիշտ շուկայի ուսումնասիրություն անել և Buyer persona-ի կազմել: Ուսումնասիրել հաճախորդի վարքագիծը, ունանալ նրա հստակ նկարագիրը, և պատկերացում նրա առօրյաի և գործունեության մասին: ՍՄՄ մասնագետը պետք է ոչ միայն զբաղվի էջերի առաջխաղացմամբ և գովազդների տեղադրմամբ, այլ նաև պետք է տիրապետի քոնթենթ մարքեթինգին, իմեյլ մարքեթինգին, հաճախորդների հետ շփման հմտություններին, բանակցային հմտություններին, հետազոտական գիտելիքներին»,-ասում է Նաիրան:
Նրա խոսքով՝ լավ մասնագետ լինելու համար առաջինը պետք է լինես բազմակողմանի զարգացած.
«ՍՄՄ ոլորտում արդյունավետության հասնելու և մրցակցային մասնագետ դառնալու համար անհրաժեշտ է լինել բազմակողմանի զարգացած, տիրապետել թվային տեխնոլոգիաների նորարարական մոտեցումներին, կարողանալ բիզնեսում օգտագործել թվային լուծումներ, որոնք կօգնեն այն դուրս հանել միջազգային շուկա և ունենալ բարձր մրցակցայնություն»,- իր խոսքում նշեց Նաիրան:
Սկսնակներին վստահեցնում է տալիս, որ ճիշտ ռազմավարություն մշակելու եւ լսարանի հետ գրագետ շփում ստեղծելու շնորհիվ հնարավորինս արագ կարելի է սովորել ՍՄՄ մասնագիտությունը.
«Խորհուրդ կտամ չսահմանափակվել ստացած գիտելիքներով, միշտ նոր բան սովորել, աճել ու առաջ գնալ, տիրապետել դիջիթլի բոլոր խողովակներին, իրենց առջև դնել SMART նպատակներ և հասնել դրանց»
Մերի Միքայելյան
4-րդ կուրս