Գովազդ, թե՞ կաշառք

Գովազդ, թե՞ կաշառք

1037

Մեր իրականության անբաժան  ու կարևորագույն մասը կազմում են գովազդները: Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց գովազդների: Գովազդն իր բնույթով «ինքնագովեստ» է, ապրանքը կամ առարկան ներկայացնելու և սպառողին իրազեկելու միջոց: Սա գովազդի հիմնական գործառույթն է, բայց  ոչ բոլորն են օգտագործում այն:

Reebok ընկերությունը աշխարհի տարբեր քաղաքներում 2016 թվականի գարնանը տեղադրեց մի արկղ, որի վրա կար մարդու վազքի արագությունը հաշվարկող սարք, իսկ սարքի ներսում կաին Reebok ապրանքանիշի օրիգինալ սպորտային կոշիկներ:

Այն մարդիկ, ովքեր կկարողանաին արկղի մոտով անցնել, ավելի քան 17 կմ/ժ արագությամբ, նվեր կստանաին Reebok ապրանքանիշի օրիգինալ սպորտային կոշիկներ:

Գովազդը ոչ մեկին անտարբեր չթողեց: Այս ուղերձով Reebok ապրանքանիշը փորձում էր ձեռք բերել ավելի մեծ ճանաչում և այդ քայլով, եթե, օրինակ, մինչ այդ գովազդը շատերը չէին կրել և չգիտեյին Reebok-ի մասին, այդ գովազդից հետո այն ավելի շատ մարդ կճանաչեր: Շահելով այդ ապրանքանիշի կոշիկները՝ մարդիկ կամա թե ակամա կրելու էին դրանք: Ստացվում է, որ շահելով և կրելուց հետո, հավանելով ապրանքանիշը , մարդիկ մեխանիկորեն կօգտվեին հենց Reebok-ից:

Շատերն այս ուղերձը կարող էին ընկալել որպես ուղղակի գովազդ, բայց այն ավելին էր, քան գովազդը. այն ենթագիտակցորեն ստիպում էր մարդկանց օգտվել հենց Reebok-ից՝ սեր առաջացնելով դեպի այս ապրանքանիշը:

Ուղերձում տեղ էր գտել  «կաշառակերությունը».  ստացվում է Reebok-ը գովազդում էր իրեն՝  դիմելով կաշառքի մեթոդին:

Իսկ ինչ կլիներ, եթե, օրինակ, վահանակի վրա լիներ միայն Reebok-ի դովազդը. մարդկանց 90%-ից ավելին վահանակի մոտ 3 կամ 4 վայրկյան կանգ կառնեյին (դա միայն ապրանքանիշից տեղյակ մարդիկ), իսկ այս պարագայում Reebok-ից տեղյակ և անտեղյակ բոլոր մարդիկ ամենաքիչը հինգ րոպեից տասը կանգ են առել վահանակի մոտ:

Ստացվում է, որ կոշիկի միջոցով Reebok-ը հավաքեց շատ երկրպագուներ, և որ ամենակարևորն է, աշխարհի տարբեր քաղաքներում: Հենց դա էլ Reebok-ի  նպատակն էր՝ գովազդ կաշառքի միջոցով: 

Սյուզաննա Սաֆարյան

4-րդ կուրս

Կիսվել