Ակնոցներ թե՞ լինզաներ

Ակնոցներ թե՞ լինզաներ

2155

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելանում է լինզա կրողների թիվը։ Տեսողական խնդիր ունեցողներից շատերը գերադասում են դրանք՝ ակնոցի փոխարեն։

Կոնտակտային լինզաները փոքրիկ, կորություն ունեցող լատեքսի կտորներ են, որոնք կրկնում են աչքի ձևը: Աչքերի մեջ տեղադրելուց հետո անմիջապես պատկերը փոխվում է այնպես, կարծես իրականում ակնոց դրած լինեք:

Ակնաբույժ Նառա Մարտիրոսյանը նշում է կոնտակտային ոսպնյակների առավելությունների և թերությունների մասին։

Եթե ակնոցներ կրելու ժամանակ ունենք տեսադաշտի սահմանափակում՝ այսինքն՝ ընտրած ապակու շրջանակից կախված սահմանափակ տարածություն, որտեղ լավ ենք տեսնում, լինզաների դեպքում տեսադաշտը անսահմանափակ լայն է։

Եթե ակնոցների դեպքում տաք և սառը միջավայրերը փոխում ենք՝ ապակիները քրտնում են, իսկ ոսպնյակները այդ հատկությունը չունեն։

Պետք է հիշել, որ չի կարելի կեղտոտ ձեռքերով ձեռք տալ լինզաներին, չի կարելի լվանալ կամ պահել դրա համար չնախատեսված լուծույթի կամ ջրի մեջ, չի կարելի քնել առանց դրանք հանելու, եթե դրա համար նախատեսված չեն, չի կարելի փոխանցել մեկ ուրիշի, նույնիսկ հարազատին: Չի կարելի ձախն ու աջն իրար հետ շփոթել, քանի որ յուրաքանչյուր աչքի միկրոֆլորան տարբեր է, հետևաբար չեն բացառվում բորբոքումները:

Եթե կոնտակտային լինզաներ գնելու դեպքում ակնաբույժը պարտադիր բուժզննում է իրականացնում, ապա գունավորի դեպքում ընտրությունը կատարվում է ինքնուրույն։ Մարդկանց ամենանեղ շրջանակը, որ կրում է կոնտակտային լինզաներ, նորաձևության սիրահարներն են: Նրանց մեծ մասը գերազանց տեսողություն ունի, և նրանց ընտրած լինզաներն էլ գունավոր են: Նպատակը աչքերի գույնը փոխելն է:

Կոսմետիկ լինզաները ամբողջապես ծածկված են որևէ գույնով և թարթելու ընթացքում ոսպնյակը տեղաշարժվելու միտում ունի՝ ամեն անգամ փակում է մեր տեսադաշտը՝ կանգնելով բբի դիմաց, և այն, մինչև գրավում է իր տեղը, առաջացնում է որոշակի դիսկանֆորտ տեսնողի համար։Ակնոցների խնամքն ավելի հեշտ է, քան ոսպնյակներինը, քանի որ դրանք կարող են պատճառ հանդիսանալ որպեսզի ինֆեկցիաներն անցնեն աչքի տարբեր շերտեր։ Օպտիկական լինզաները ցուցված են կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի դեպքում։ Այդ լինզաները պետք է նշանակվեն միայն ակնաբույժի համաձայնության դեպքում։ Չի կարելի կոնտակտային լինզաներ գնել յուրաքանչյուր վաճառքի խանութից, քանի որ կան շատ նրբություններ։

Մեկանգամյա օգտագործման լինզաների արժեքը 1000դր․է, մեկամսյա օգտագործման որակյալ լինզաների արժեքը՝ 12000-15000դր․։

Ինչպես նշում է 38-ամյա Մարինեն ՝ օպտիկական լինզաներ կրում է արդեն 6 տարի, փաստելով, որ առօրյայում ավելի հեշտ է լինզաներով, քան ակնոցով։ Լինզաները երեքամսյա են և օգտագործում է օրական 7-8 ժամով։

20ամյա Նարինեն արդեն երեք տարի է կրում է գունավոր լինզաներ, նշում է, որ երբեք չի ունեցել տեսողության խնդիր, բայց ցանկացել է ունենալ մոխրագուն աչքեր։ Ասում է ՝ միայն պետք է լավ խնամել և վերջ, ոչ մի խնդիր չի առաջանա։

22ամյա Արփինեի կարծիքով էլ ՝ակնոցներն անփոխարինել են, դրանք լրացնում են նաև արտաքին տեսքը։ Եվ ավելի ապահով են։

Անի Արոյան

4-րդ կուրս

Կիսվել