Սոցցանցերը՝ դոֆամինի աղբյուր

Սոցցանցերը՝ դոֆամինի աղբյուր

1108

Մենք օրական միջինում 2 ժամից ավելի անց ենք կացնում սոցիալական ցանցերում։ Դրանք մեր սմարթֆոններում են, իսկ հեռախոսները ամեն րոպե մեր ձեռքում են։ Մարդիկ ամուսնանում են, երեխայի սեռը պարզում, լույս աշխարհ բերում, ծննդյան օրերը նշում։ Եվ այս ամենն անում են սոցցանցերում։

Օգտատերերը Ֆեյսբուքի հետ են կիսում ոչ միայն ուրախ պահերը, այլ նաև ցավն ու տխրությունը, դաժանությունն ու անարդարությունը։ Լսարանը ստիպված է անցնել ինֆորմացիոն մեծ հոսքի միջով, որով գնում է բազմաժանր կոնտենտ։ Մինչ քեզ հետաքրքիր մեկ լուր գտնելը, կարդում ես անտանելի ու անցանկալի հազար ու մի բան։

Երբ մենք նայում ենք թարմ լուրերը, տեսնում ենք մեր նկարի հավանումներն ու գեղեցիկ մեկնաբանությունները, պատասխանում ենք նամակներին, մեր սիրելի երաժշտությամբ նոր սթորի ենք տեղադրում, հաճույք ենք ստանում այս գործողություններից, մեզ բավարարված ենք զգում։

Հոգեբանները նշում են, որ երբ ինչ-որ գործողություն դուր է գալիս և հաճույք է պատճառում մեզ, ուրեմն սա դոֆամին հորմոնի արդյունքն է։ Մեր ուղեղը հասկանում է, որ պետք է նորից ու նորից կրկնել այդ գործողությունը։ Առաջանում է կախվածություն։

Ըստ հոգեբան Դենիս Կուզմիչի՝ մեր ուղեղի համար տարբերություն չկա՝ ինչի արդյունքում կստանա դոֆամին՝ ֆեյսբուքյան պատի վրայով անցնելով ու նորության, լայքերի սպասելով, թե, օրինակ, սովորելով, իրական կյանքում հաջողություն գրանցելով ու մրցանակ ստանալով։ Հոգեբանը, որպես լուծում, նշում է, որ մենք կարող ենք բավականություն ստանալ նաև՝ լավ քնելով, գեղեցիկ սնվելով, կատարած աշխատանքի արդյունքը տեսնելով։

Բայց մեր առօրյան ցույց է տալիս, որ մեր ուղեղը գտել է այս հորմոնի ստացման պարզ ու հեշտ աղբյուր՝ սոցցանցեր։ Էլ ինչո՞ւ մտածել ուրիշ գործողություններ վայելելու մասին։

Դոֆամին հորմոնի մասին սոցիալական ցանցերի ստեղծողները շատ լավ գիտեն։ Նրանք մշակում են ծրագիրն ու ֆունկցիաներն այնպես, որ գրավեն օգտատերերին և կախվածություն առաջացնեն։ Facebook-ի հարթակների ադմինիստրատոր Սենդի Պարակիլասը բացատրում է, որ սոցիալական ցանցերի ծանուցումները մեր հեռախոսին հայտնվում են կարմիր շրջանի տեսքով, քանի որ այդ գույնը առաջացնում է ահազանգ՝ կարևոր մի բանի մասին։ Մենք անվերջ թերթում ենք նորությունները, իսկ դրանց վերջը չի էլ երևում։ Սա նույնպես մտածված քայլ է՝ լսարանին էկրանների առաջ պահելու համար։

Պետք է նկատել նաև, որ տեխնիկան որքան էլ գրավում ու զարմացնում է իր հնարավորություններով, ձգում է սպառողներին խելացի համակարգերով ու ներազդող գործոններով, միևնույն է, զուգեռ առաջարկում է կառավարող ֆունկցիաներ։ Հիմա երկար մտածմունքների մեջ կընկնեն շատերը, թե ինչ կառավարման մասին է խոսքը։ Թվենք մի քանի քայլեր, որ կամքի ուժ դրսևորելու և սովորույթուն դարձնելու դեպքում կնվազեցնեն կախվածությունը սոցիալական ցանցերից։

· Անջատել սոցցանցերի ծանուցումները։ Այդպիսով դուք նորություններին կծանոթանաք ձեզ հարմար ժամի, և ոչ թե այն պահին, երբ կարմիր շրջանակով թիվը երևա ծրագրի տարբերանշանի վերևում։

· Հեռախոսը միշտ պահել քնի ռեժիմի մեջ։ Ֆունկցիաներում նշեք, թե որ զանգերն են ձեզ համար կարևոր, իսկ մնացած ծանուցումները, նամակները, հիշեցումները անձայն կհայտնվեն հեռախոսի էկրանին։ Դուք չեք լսի տագնապալի ծնգոցը և, ըստ կարևորության ու անհրաժեշտության, կարձագանքեք նամակներին։

· Անջատեք անկարևոր ծանուցումները, unfollow եղեք անիմաստ էջերից։ Կոորդինացրեք ինֆորմացիան, որ ստանում եք, ընտրեք ու բաժանորդագրվեք միայն կարևոր, օգտակար էջերի ու կայքերի։

· Ինքնատիրապետում։ Սա արդեն ոչ թե ծրագրային լուծում է, այլ հոգեբանական։ Եթե յուրաքանչյուր օգտատեր կարողանար գրառում, մեկնաբանություն կատարելուց առաջ կառավարել էմոցիաները , վայրկենական որոշում չկայացնել, սպասել մի քանի րոպե, ապա մի շարք հրապարակումներ այդպես էլ չէին հայտնվի ցանցում։

Միլենա Մովսեսյան

4-րդ կուրս

Կիսվել