Ինչու՞ են վարորդները նախընտրում գազաշարժիչային վառելիք՝ բենզինի փոխարեն

Ինչու՞ են վարորդները նախընտրում գազաշարժիչային վառելիք՝ բենզինի փոխարեն

690

Տարիներ առաջ Հայաստանը դարձավ գազաշարժիչային վառելիքի սպառման մասով առաջիններից մեկը, և այսօր բնական գազի օգտագործումը մրցակցությունից դուրս է բենզինի և դիզվառելիքի համեմատ:

Բենզինի գնի հաճախ տատանումները ստիպում են ավտովարորդներին անցնել ավելի էժան վառելիքի՝ պրոպան-բուտանային խառնուրդի՝ գազի: Ճիշտ է այս վառելիքի ջերմատվությունը մի փոքր ցածր է, բայց էժան գինը լրացնում է այդ բացը: Ամենամեծ մտահոգությունն այս պարագայում բենզինային շարժիչի «առողջությունն» է: Գազաբալոնային համակարգի(ԳԲՀ) տեղադրումն ինքնին լուրջ միջամտություն է մեքենայի կոնստրուկցիայի մեջ: Սակայն շատ մեքենատերեր համարձակվում են նման քայլի դիմել։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վ․ Հարությունյանի խոսքերով՝ ընկերության որդեգրած աշխատաոճի շնորհիվ սեղմված բնական գազի շուկան ամբողջությամբ ազատականացված է, ինչը իր հերթին նպաստում է շուկայի ընդլայնմանը:

Ավելի էժան վառելիք օգտագործելը ունի իր առավելություններն ու թերությունները։

Գազի գինը մի քանի անգամ էժան է բենզինից, ինչը գլխավոր առավելությունն է։ Նույնիսկ ԳԲՀ-ի տեղադրման ծախսը հաշվի առնելով, որ բավականին թանկ է, ֆինանսական շահավետությունը շարունակում է ակնհայտ մնալ: Գազի մաքուր այրումը նվազեցնում է գլաների վրա այրումից առաջացած նստվածքները, բայց դա պատճառ չէ կրկնակի անգամ հետաձգելու յուղի և զտիչի փոխելու ժամանակը: Դրանք պետք է փոխվեն յուրաքանչյուր 10 հազար կմ-ից հետո:

Անցնելով էժան վառելիքի օգտագործմանը՝ թերություններ են համարվում հետեվյալ պնդումները՝ կորցնում ենք ավտոարտադրողի կողմից մեքենայի համար տրվող երաշխիքները՝ նաև երաշխիքային սպասարկումն ու ծառայությունները: Այդ պատճառով նոր մեքենա ձեռք բերողները հրաժարվում են տեղադրել ԳԲՀ, որպեսզի չկորցնեն ավտոսրահի երաշխիքային սպասարկումը:

Գազի բալոնի մեծ չափսերի պատճառով բեռնախցիկում պահուստային անվադողի համար տեղ չի մնում:

Կարծիք կա, որ շարժիչը վնասվում է, երբ անցնում է գազի: Սակայն պրոֆեսիոնալ մոնտաժողները պնդում են, որ ճիշտ և մանրակրկիտ կարգավորումների շնորհիվ այդ վտանգը հասցված է նվազագույնի: Գազի են անցնում նույնիսկ ժամանակակից ներմղիչներով շարժիչները:

Ամենից շատ վախ առաջացնող միտքը այս վառելիքի պայթյունավտանգ լինելու փաստն է, սակայն  ըստ մասնագետների՝ այդ կարծիքները միֆ են, որովհետև բալոնի պատերն ավելի հաստ են, քան բենզինի բաքինը և դիմանում են թե՛ ջերմային, թե՛ հարվածի զգալի ծանրաբեռնվածությունների: Իսկ գազի արտահոսքի դեպքում, ժամանակակից համակարգերի 4 վթարային փականները արձագանքում են ռեզերվուարի մեջ բարձր ճնշմանը, վառելիքային մագիստրալի ընդհատմանը կամ շարժիչի կանգին, և գազի մատակարարումն այս դեպքերում դադարում է: Բացի այդ, գազի բալոնը լիցքավորվում է միայն 80 տոկոսով և տաքությունից ընդարձակվելու դեպքում ազատ ծավալ կա:

22ամյա Հայկը արդեն երեք տարի է մեքենան վարում է՝ օգտվելով բենզինից, պատճառաբանում է, որ  չնայած գների անընդհատ փոփոխման  մեքանան ավելի լավ վիճակում է մնում, ավելի երկար կարող է ծառայել, քան, եթե անցնի մոտավորապես 3 անգամ էժան տարբերակի՝ գազի։

40ամյա վարորդ Արմենը նշեց, որ հաճախ իր մեքենան ծառայում է որպես փոխադրամիջոց, ուստի գազն ավելի նախընտրելի տարբերակ է, ասում է՝ գիտի նաև վտանգավորության մասին, բայց էժան կամ թանկ լինելը մեր օրերում ավելի մեծ պատճառ է ընտրություն կայացնելու համար։

Անկախ գնային տատանումներից կամ հարմարավետությունից՝ ամեն դեպքում պետք է ընտրել անվտանգ տարբերակը, քանի որ չպետք է մոռանալ առողջության մասին, յուրաքանչյուրի առողջությունը միշտ եղել է և կմնա գլխավոր պայմանն ու պատճառաբանությունը։

Անի Արոյան

4-րդ կուրս

Կիսվել