Հարյուր տարի առաջ՝ 1921 թվականի ապրիլի 26-ին, Տաթեւի համազանգեզուրյան 2-րդ համագումարը «Ինքնավար լեռնաշխարհ Սյունիքը» հայտարարեց անկախ պետություն եւ այն վերանվանվեց Լեռնահայաստան, որի կազմում ընդգրկվեցին Զանգեզուրը, Վայոց ձորը (Դարալագյազը) եւ Լեռնային Ղարաբաղը:
Լեռնահայաստանի հռչակումը Սյունիքի հինգհազարամյա պատմության ամենահիշարժան դրվագներից է: Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր Սյունիքը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի: Այն դարպաս ու ողնաշար է հանդիսանում Հայաստանի Հանրապետության համար;
100-ամյա Լեռնահայաստանի հռչակման առթիվ ԳԱԱ ինստիտուտը գիտաժողով էր կազմակերպել, որի ընթացքում ելույթ ունեցան պատմաբններ, ովքեր ներկայացրեցին Սյունաց աշխարհի պատմությունը, պատմեցին մարդկանց մասին, ովքեր մեծ դեր ունեն Լեռնահայաստանի հռչակաման հարցում:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը, իսկ արխիվի աշխատակիցները ներկաներին ներկայացրեցին ցուցանմուշները:
Գիտաժողովին ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ով հանդես եկավ ուղերձով . «Լեռնահայաստանի հռչակումը պատմական տվյալ իրավիճակում Սյունիքը փրկելու հերոսական ու ողջամիտ քայլ էր: Դրանով կանխորոշվեց Սյունյաց աշխարհի հետագա հուսալի ընթացքը»:
ՀՀ ԳԱԱ պատմության իստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ելույթ ունեցավ Սպարապետ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ: Ելույթի ընթացքում նա պատմեց Լեռնահայասատանի հռչակման պատմությունը և խոսեց Սյունիքի կարևորության մասին. «…Ամեն հայ մարդու հոգին լցվում է լեռնահայտանի ոգով, որովհետև Լեռնահայատանը մեր պատմության վերջին ողնաշարն էր, որը գոյություն ունեցավ շատ ու շատ պետությունների անկումից հետո…»:
Գոհար Հովսեփյան
4-րդ կուրս