Ազգագրական պարերի շունչն ու ոգին ԵՊՀ-ում

Ազգագրական պարերի շունչն ու ոգին ԵՊՀ-ում

949

Կարնո քոչարի, Փափուռի, Խամխամա, Մշո խըռ, Վերվերի…
Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ազգագրական պարերի շունչն ու ոգին էր:

Պարի միջազգային օրվա առիթով Մշակույթի հանձնաժողովը կազմակերպել էր պարուսուցում, որի ընթացքում ուսանողները սովորեցին, վերհիշեցին, պարեցին ու վայելեցին մեր ազգագրական պարերը:

ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախագահ Տաթև Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պարի միջազգային օրվան էր նվիրված միջոցառումը։

«Բնականաբար հենց ազգագրական պարերը պիտի ընտրեինք , որովհետև այսօր ազգայինի պահպանումը բոլորիս համար շատ կարևոր է, և մենք էլ այդ ուժերով փորձում ենք տարածել մարդկանց մեջ, որ սովորեն և բացահայտեն ազգայինը»,-ասաց Տաթև Հովհաննիսյանը։

Կիսվել