Պետք է սովորեցնենք մեզ հետ, մեր կողքին, միասին ապրել

Պետք է սովորեցնենք մեզ հետ, մեր կողքին, միասին ապրել

827

Հոգեբան Աստղիկ Ներսիսյանի հետ խոսեցինք մեր հասարակության ամենակարևոր շերտերից մեկի՝ աուտիզմ ունեցող երեխաների մասին, ովքեր զգում են յուրաքանչյուրիս օգնության կարիգը։

-Ի՞նչ է աուտիզմը։

-Աուտիզմը զարգացման խանգարում է, որի դեպքում առաջնային խնդիրը երեխայի հաղորդակցման, սոցիալական փոխհարաբերություններ ստեղծելու դժվարությունն է։

Ինչպ՞ես կարող ենք հասկանալ, որ երեխան ունի աուտիզմ։

-Աուտիզմը ախտորոշվում է սովորաբար մանկական հոգեբույժի կողմից, սակայն մինչև մանկական հոգեբույժին հասնելը հավանաբար ծնողն է նկատում որոշ խնդիրներ, որոնք անհանգստացնում են ծնողին։ Օրինակ՝ երեխայի պասիվ արձագանքները, երեխան հաճախ իր անվանը չի արձագանքում, երեխան չի սիրում, երբ իրեն գրկում են, երեխան չի սիրում հայտնվել բազմամարդ վայրերում։ Այսինքն կան որոշ առանձնահատկություններ որոնք ծնողը հաստատ նկատում է։

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված աուտիզմը։

-Աուտիզմի առաջացման  պատճառները այս պահին դեռ ամբողջությամբ բացահայտված չեն։ Ամենահավանական գործոնը համարվում է գենետիկական գործոնը։ Այնուամենայնիվ այսօր մեր իրականությունում կան գործոններ որոնք էլ ավելի են վատացնում աուտիզմ ունեցող երեխաների վիճակը։ Եթե երեխայի նյարդային համակարկը, գենետիկական ֆոնդը լավը չեն, երեխան, որն ամբողջ օրը հեռուստացույցին է գամված, որն ամբողջ օրը համակարգիչ կամ  որևիցէ այլ տեխնիկական միջոց է կիրառում, իսկ ցավոք այսօր ծնողներ կան, երբ հարցնում ես երեխան քանի ժամ է անցկացնում պլանշետի դիմաց, համակարգչի դիմաց, երբեմն կարկամում են, վախենում են բարձրաձայնել։ Այդ երեխայի համար սոցիալական գործոնը սկսում է բացասաբար անդրադառնալ, և  էլ ավելի են սրվում ախտանշանները։

-Ի՞նչ փուլերով է ընհանում երեխայի և մասնագետի աշխատանքը, երբ արդեն հայտնաբերվել է հիվանդությունը։

-Նախ ես ուզում եմ նշել, որ աուտիզմի սպեկտորը շատ լայն է և աուտիզմ ունեցող երեխաները բոլորն իրարից տարբերվում են։ Իրենք ունեն շատ նման առանձնահատկություններ և այդ առանձնահատկությունները մի երեխայի մոտ կա մյուսի մեջ՝ ոչ։ Բնականաբար աշխատանքային առաջին փուլը երեխայի հետ կոնտակտի ստեղծումն է և երեխայի մոտ վստահության ստեղծումը, որովհետեվ աուտիզմ ունեցող երեխայի ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք չեն վստահում աշխարհին։ Իսկ անծանոթ մեծահասկաը նույնպես մեկն է, ում երեխան չի ուզում վստահել։ Առաջին փուլը կարող է տևել 1 կամ 2 հանդիպում, կամ ամիսներ. դա կախված է աուտիզմի ծանրության աստիճանից։

-Վստահություն ձեռք բերելուց հետո ո՞րն է հաջորդ քայլը։

-Կապված երեխայի խնդիրներից նրա հետ աշխատում են տարբեր մասնագետներ։ Ամենատարածվածը հոգեբանական լոգոպետական աշխատանքն է և հատուկ մանկավարժական աշխատանքը։

-Երեխաները չեն ուզում խոսել, թե՞ չեն կարողանում։

-Աուտիզմի մի տեսակ կա, որ կոչվում է բարձր ֆունկցիոնալ աուտիզմ։ Այս երեխաները կարող են ունենալ իրենց տարիքից շատ զարգացած խոսք։ Միանգամից կարղ են կլանել իրենց հետաքրքրությունների սահմանում օրինակ կարդացած գրքի տեղեկությունը, բայց հաճախ, եթե նրան հարց տաս, նա կարող է նույն կերպ պատասխանել։ (կրկնել հարցը)։ Նրանք չեն կարողանում գտնել ամենադյուրին պատասխանները։

-Իսկ հատուկ դպրոցները չե՞ն առանձնացնում նրանց հասարակությունից։

-Մինչև 2020 թվականը հանրակրթական դպրոցների երեխաներն ու աուտիզմ ունեցող երեխաները սովորելու են միասին։

-Իսկ ուսուցիչները, ովքեր դասավանդում են, պե՞տք է ունենան հատուկ կրթություն։

-Միանշանակ պետք է անցկացվեն վերապատրաստման դասընթացներ։

-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք այն աշակերտներին, ուսուցիչներին ովքեր սովորելու և աշխատելու են աուտիզմ ունեցող երեխաների հետ։

-Խորհուրդ եմ տալիս իրենց ընդունել այնպիսին, ինչպիսին իրենք կան։ Ուզում եմ նշել, որ նրանք շատ բարի և հետաքրքիր մարդիկ են։ Եվ այն թյուր կարծիքը, թե աուտիզմ ունեցող մարդիկ չեն ուզում հաղորդակցվել, չեն սիրում հուզական կապեր, դա սխալ է, իրենք պարզապես չեն կարողանում։ Մենք պիտի փորձենք իրենց սովորեցնել սիրել, հաղորդակցվել և պիտի սովորեցնենք մեզ հետ, մեր կողքին, միասին ապրել։ Դա ամենակարևորն է, որ մենք պետք է անենք։

Սիլվա Նազարյան

4-րդ կուրս

Կիսվել