Լրագրողի դերը տեղեկատվական պատերազմում

Լրագրողի դերը տեղեկատվական պատերազմում

926

«Տեղեկատվական պատերազմը» բնորոշվում է որպես տեղեկատվական գործողությունների համախումբ, որն ուղղված է հակառակորդի կառավարող համակարգի և դրա ղեկավարների դեմ: Այն ռազմական գործողությունների ժամանակ ենթադրում է վնասել հակառակոդի կառավարող ենթակառուցվածքները, իսկ խաղաղ պայմաններում կարող է ունենալ տեղեկատվական ներգործություն, ազդեցություն, որպեսզի առաջ մղի և ընդունելի դարձնի սեփական որոշումները, կամքը, տեսակետը:

Արդի միջազգային հարաբերություններում պետությունները մեծ կարևորություն են տալիս տեղեկատվական պատերազմներ վարելու մեխանիզմների արդիականացմանը և տեղեկատվական անվտանգության պահպանման հիմնախնդիրներին: Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը և հեռահաղորդակցության միջոցների ժամանակակից ձեռքբերումները միջազգային անցուդարձերում սեփական շահերը և նպատակները առաջ մղելու կարևոր գործիք են դարձել, ուստի պետությունները ջանք ու եռանդ չեն խնայում ունենալու արհեստավարժ «տեղեկատվական բանակ» և պաշտպանված տեղեկատվական ենթակառուցվածքներ: Վերջին տարիների համաշխարհային փորձը վկայում է, որ հակառակորդի դեմ գործողությունների իրականացման համար տեղեկատվական հոսքերի ազդեցությունը կարող է պետությունների ձեռքում հզոր զենք լինել, իսկ այդ զենքին դիմագրավելու ներուժ չունեցող պետությունները կարող են հայտնվել պարտվողների շարքերում:

Հայտնի է, որ իրական ռազմական գործողություններին նախորդում, զուգորդում և հաջորդում են տեղեկատվական – հոգեբանական գործողությունները, որոնց նպատակը հասցեատիրոջը ճնշելը կամ այս կամ այն չափով ազդեցության ենթարկելն է: Նման գործողությունները կարող են հանգեցնել հակառակորդի ուժերի պառակտմանը, կազմալուծմանը: Մեր օրերում հաղորդակցական-տեղեկատվական նորագույն միջոցների սրընթաց զարգացման պայմաններում «խաղի կանոններ» թելադրող պետությունները հակառակորդ և այլախոհ պետություններին միջազգային հանրության աչքում կարող են դարձնել վարկաբեկված, վտանգ ներկայացնող, ոչ ժողովրդավար և այլն:

Մեր օրերում լրատվամիջոցները և լրագրողները լուրջ դերակատարություն ունեն զինված հակամարտությունների լուծման, դրանց լուսաբանման գործում։

Տարբեր երկրներ, ունենալով զարգացած և նորագույն տեխնիկական հնարավորություններով հագեցած, հեղինակություն վայելող և աշխարհի տարբեր երկրներում հեռարձակվող լրատվամիջոցներ, միջազգային զանազան անցուդարձերում սփռում են իրենց նպատակահարմար տեղեկատվական մթնոլորտ: Մեթոդներն ու հնարավորությունները, որոնք կիրառվում են տեղեկատվական հակամարտություններում, կարող են ուղղորդել մարդկանց, հասարակության, պետությունների քայլերը: Պատահական չէ, որ այս համատեքստում կիրառելի են դառնում «տեղե­կատվական պատերազմ», «մեդիաագրեսիա», «տեղեկատվական անվտան­գություն» եզրույթները։

Գլոբալ տեղեկատվական դարաշրջանում հատկապես հակամար­տությունները լուսաբանող լրագրողի առջև ծառացել են նոր մարտահրավերներ, որոնց գրագետ և համարժեք մատուցումը նախապայման է հակամարտության լուծման հնարավոր

տարբերակների ի հայտ գալուն տարբեր հարթակներում՝ տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական։ Ռուս տեսաբան Դ. Պոչեպցովն իր «Հոգեբանական պատերազմներ» գրքում գրում է. «Այսօր զարգացած պետություններում ցանկացած գործողություն անհնար է առանց համապատասխան տեղեկատվական հոսքի։ ժամանակակից պատե­րազմները նախ և առաջ զինված քաղաքական բեմադրություններ են և բեմադրա կան հատվածը գրանցում ոչ պակաս կարևոր է, քան սոսկ զենքի կիրառման պահը։ Իսկ լրագրողները վաղուց դարձել են երրորդ կողմ»։

Կարևոր է այն, թե ինչպիսի դիրք կգրավեն լրագրողները հակամարտությունները լուսաբանելիս։ Այս­տեղ կարող ենք առանձնացնել երեք հիմնական դիրքորոշում.

1. Անշահախնդիր և օբյեկտիվ լուսաբանում՝ բացառապես հումանիստական ու համամարդկային տեսանկյունից։

2. Իրադարձությունների մասին տեղեկատվության տարածում՝ ելնելով սեփա­կան երկրի զինված ուժերի գործողություններից։

3. Իրադարձությունների մասին տեղեկատվության տարածում՝ ելնելով հակառակորդի զինված ուժերի գործողություններից։

Վերջին տասնամյակներում Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ակտիվորեն ներգրավված են տեղեկատվական պատերազմներում: Ադրբեջանական տեղեկատվական քաղաքականության դեմ պայքարում հայկական հանրապետությունները բավականին փորձ և գիտելիք ունեն: Սակայն օրեցօր փոփոխվող և զարգացող հաղորդակցության միջոցները, ինչպես նաև հակառակորդի կողմից սաստկացող քարոզչությունը անհրաժեշտություն են առաջացնում քայլելու ժամանակի փոփոխություններին համընթաց, ինչպես նաև պատրաստ լինելու ոչ միայն դիմագրավման, այլև՝ անհրաժեշտության դեպքում համարժեք հակահարվածի:

Եթե համեմատենք 1990-ականնների արցախյան պատերազմը 2016թ ապրիլյան քառօրյա պատերազմի և 2020թ. հայ-ադրբեջանական  պատերազմի հետ, պայմանավորված ժամանակային ու աշխարհաքաղաքական զարգացումներով, կարող ենք փաստել հետևյալը. 90-ականների նորանկախ Հայաստանի լրագրությունը ազատության շղարշի տակ ակամայից առաջնորդվում էր խորհրդային

չափանիշներով, և լրագրողական բովանդակության հարցն ու չափանիշներն այն չէին, ինչ այժմ։ Ապրիլյան քառօրյային մեդիայի անդրադաձը ցույց տվեց, որ մերօրյա լրագրությունը հակա­մարտություններ լուսաբանելիս կանգնած է նոր մարտահրավերների առջև, ստացված տեղեկությունը հաստատելու համար բավարար ռեսուրս չունենալը որոշ լրատվամիջոցների համար դարձավ պարզապես ադրբեջանական խայծր կուլ տալու միջոց։

Այսպես, 2016թ. նոյեմբերի 30-ին hraparak.am կայքը, հղում տա­լով ադրբեջանական կայթերին, գրում է. “Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները (haqqin.az, surf.az) մարտեր են տեղի ունեցել Ղարաբաղում երրորդ պաշտպանական գծում Մարտունու ուղղությամբ։ Ըստ նույն հաղորդման, հայկական կողմն ունի ենթադրաբար մեկ զոհ և ինը վիրավոր։ Երկուսի վիճակը ծանր է։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Ադրբեջանական կայքը նշում է նաև, որ հայկական լրատվամիջոցներն այս մասին չեն գրում։ Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է այդ լուրերը՝ դրանք համարելով ապատեղեկատվություն “։

Հակամարտությունների լուսաբանումն ավելի շատ է առնչվում տարաբնույթ էթիկական հարցերի, քան լրագրության մեկ այլ տեսակ։ Պատերազմը, ռազ­մական գործողություն լինելուց զատ, ունի նաև մի կարևոր կողմ, կատարում է նաև լակմուսի գործառույթ. ի հայտ բերում պատերազմող կողմերից յուրաքան­չյուրի ուժեղ և թույլ կողմերը, նրանց մարդկայնության մակարդակն ու արժեքային համակարգի բաղադրիչները։ Ապրիլյան պատերազմի և 2020թ.-ի հայ-ադրբեջանական պատերազմի լուսաբանումը տեղե­կատվական բազմազանության համատեքստում դրա վառ ապացույցն էր։ Լրագրողական էթիկայի հիմնական տեսություններից այս ժամանակ կիրառվեց հենց իրավիճակային տեսությունը, երբ շատ հարցեր իրենց պատասխանները գտան իրավիճակից ելնելով իրողության լրջությամբ ու թելադրանքով պայմանավորված։

Պատերազմական իրավիճակների լուսաբանման հարցում կարևոր է նաև համապատասխան տերմինաբանության օգտագործումը։ Այն, որպես մեդիաբովանդակության հիմնական կրող, կարող է տարբեր տրամադրություն առաջացնել հասարակության շրջանում։ Օրինակ պատերազմի օրերին սոցիալական մեդիայում կիրառվեցին «հակառակորդ», «ադրբեջանական կողմ», «թշնամի», «ասկյար» եզրույթները, որոնք համապա­տասխան շեշտադրմամբ կարող են ստեղծել մի իրավիճակ, երբ լրագրողական էթիկայի տեսանկյունից վիճելի է դառնում ատելության խոսքի տարածման հար­ցը։

«Գարդիանին» տված հարցազրույցում Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ասել է. «Ժուռնալիստիկան չպետք է որպես զենք օգտագործվի մարդկանց և ժողովուրդների ոչնչացման համար։ Նորություններ հրապարակող հրատարակությունների աշխատակիցները պետք է ավելի զգույշ լինեն, քանի որ նրանց ձայնը կարող է լսել յուրաքանչյուր ոք, և դա շատ վտանգավոր է»։

Խոսքից պակաս ազդեցիկ չէ նաև պատկերը։ Հայաստանյան էլեկտոնային պարբերականներից «Հետքը», լինելով էթիկական լրագրության ջատագովներից մեկը, աոաջինն էր, որ խախտելով էթիկական լրագրության որոշ կանոններ, ազերիների վայրագությունները Թալիշում ներկայացրեց ըստ եղելության։ «Վայրագություններ Թալիշում (ՋԳՈւՇԱՑՈԻՄ. հրապարակված է գնդակահար­ված անձանց լուսանկար)» վերնագրով հողվածում խմբագրությունը լուսանկա­րին կից տարածեց հետևյալ տեսակետը. «Ներողություն ենք խնդրում ընթերցող­ներից. «Հետքը» նման լուսանկարներ երբեք չի հրապարակել, սա մեր էթիկայի վարքականոնի խախտում է, բայց իրականությունը ներկայացնելու այլ միջոց այս պահին չունենք»։

Խմբագրության դիրքորոշումը հասկանալի է. անհրաժեշտ էր ապահովել կատարված վայրագությունը ներկայացնելու փաստական հիմք։ Հետագայում հենց այս լուսանկարի շնորհիվ իրավաբաններից և լրագրողներից կազմված խումբը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ դիմելով Միջազգային քրեական դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Ի տարբերություն «Հետքի»՝ ադրբեջանական կայքերը հրապարակեցին ն սոցիալական ցանցերում տարածեցին ազգությամբ եզդի զինվոր Քյարամ Սլոյանի գլխատված լուսանկարը, որը ոչ միայն մասնագիտական էթիկայի անը­նդունելի խախտում է, այլև ոտնձգություն մարդակային բարոյականության դեմ։

Այսօր պատերազմները խրամատներից տեղափոխվել են տեղեկատվական դաշտ:

Մեր երկրի` հակամարտություններով լի տարածաշրջանում գտնվելու փաստը պահանջում է հստակ, ուղղորդված տեղեկատվական քաղաքականություն:

Տեղեկատվության կրողն ու տարածողը լրագրողներն են, հետևաբար, լրագրողների դերը տեղեկատվական պատերազմներում գերգլխավորներից մեկն է: Մեր ներկայիս քաղաքականությունը պահանջում է գերլուրջ մոտեցում տեղեկատվական պատերազմ ասվածին, հատկապես, որ Ադրբեջանը շատ լուրջ ուշադրություն է դարձնում տեղեկատվական անվտանգության հարցերին: Եվ ոչ միայն Ադրբեջանը, Թուրքիան ևս շարունակ հսկայական ծավալներով ապատեղեկատվություն է տարածում ամբողջ աշխարհում:

Մեր երկու հակառակորդներն էլ լուրջ գումարներ են ծախսում այս

ասպարեզում`ներգրավելով պրոֆեսիոնալ լրագրողների տեղեկատվական դաշտ: Ինչը փաստում է, որ տեղեկատվական պատերազմները մեր երկրի համար լուրջ մարտահրավերներ են, հատկապես, որ մենք գրեթե միշտ պաշտպանվողի դերում ենք: Եվ ի վերջո, հենց այս համատեքստում էլ ժուռնալիստը պետք է գիտակցի իր խնդիրը: Նա պետք է հասկանա, թե ինչ կարելի է գրել, ինչ ոչ:

Հայաստանյան լրատվամիջոցների գործելաոճը երկու պատերազմների համատեքստում վերլուծելիս կարող ենք որակել որպես օպերա­տիվ, գրագետ, հավասարակշված։ Դրան նպաստեցին մի քանի գործոններ.

  • որպես ինֆորմացիոն աղբյուր՝ ակտիվ ու օպերատիվ էին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և Արծրուն Հովհաննիսյանը,
  • մեդիափորձագետները, օգտագործելով հատկապես Facebook սոցիալական ցանցը, օգնում էին իրենց խորհուրդներով ու հորդորներով։

Բացթողումների մասին խոսելով տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները հետագա նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար առաջարկում են՝

  • աոաջնագծում ապահովել լրագրողների անվտանգությունը,
  • փոխել պետական գերատեսչությունների կողմից տրամաղրվող տեղեկատ­վության ձեաչափը մամուլի հաղրողագրություննհրից անցնելով բրիֆինգների,
  • հղում չտալ աղրբեջանական ե թուրքական աղբյուրիների չճշտված, ոչ հա­վաստի հրապարակումներին,
  • հայ նյուզմեյքերները պետք է աշխատեն ոչ միայն ներքին շուկայի համար, այլև արտաքին աշխարհի։

Վերջին կետը մեր առջև ծառացած կարևոր մարտահրավերներից մեկն է, քանզի տեղեկատվական պատերազմում պակաս կարևոր չէ ար­տասահմանյան լրատվամիջոցների ղերակատարությունը։ Արցախյան վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ռուսական և ուկրաինական լրատվամիջոց­ները հակամարտությունը լուսաբանեցին ավելի չեզոք:

Հասարակական, քաղաքական տարբեր իրադարձությունների մասին տեղեկատվական գրագետ հոսք ապահովելը մերօրյա լրագրողի առջև ծառացած

կարևոր մարտահրավեր է, և սոցիալական մեդիայի դարաշրջանում հենց լրագրողը պետք է դառնա հիմնական զտիչ ուժը՝ ի նպաստ որակյալ լրագրության։

Սրբուհի Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել