ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է Ադրբեջանի կողմից երեք հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Այդ մասին նա հայտնել է իր թվիթերի էջում։
«Երկու կողմերին կոչ ենք անում ամբողջությամբ եւ արագ ավարտել բոլոր գերիների, ձերբակալվածների եւ զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաեւ հարգել ձերբակալվածների հանդեպ մարդկային վերաբերմունք դրսեւորելու պարտավորությունները», – գրել է Էնթոնի Բլինկենը թվիթերում: