Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի...

Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ․ Սամվել Մարտիրոսյան

473

Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ֆեյսբուքի նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։ Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ Ֆեյսբուքի ադմինիստրացիան ոչնչացրել է 124 Facebook հաշիվ, 15 էջ, 6 խումբ եւ 30 Instagram հաշիվ. Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաեւ Հայաստանի դեմ։ Ծախսվել է գովազդի վրա մոտ 15 500 դոլար. Սքրինշոթներից երեւում է, որ ֆեյքաբուծարանը նաեւ հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին։

Իմ հարցին, թե արդյոք այս խումբը կապ ուներ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերված եւ ոչնչացված ադրբեջանական խմբի հետ, ինձ պատասխանեցին, որ կապ չեն հայտնաբերել։

Նկարին ադրբեջանական ֆեյքերի օրինակներն են»,- գրել է նա։

Կիսվել