«Գ. Նժդեհին հանիրավի կերպով են մեղադրում ֆաշիզմի մեջ»

«Գ. Նժդեհին հանիրավի կերպով են մեղադրում ֆաշիզմի մեջ»

690

Հայ ժողովուրդը ծնել է մեծանուն հերոսների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել իր նկատմամբ օտարների որդեգրած ծավալապաշտական քաղաքականությանը դիմագրավելու համար: Այդպիսի նշանավոր հերոսներց է Լեռնահայաստանի հիմնադիր Գարեգին Նժդեհը: Այսօր շատ արդիական է նրա գործունեության կարևորումը և արժևորումը: Այսպիսի հարցերի առնչությամբ մենք զրուցելու ենք   

Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մ. Հերացու անվ. Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող   Վ Հ. Մելիքյա   հետ։

-Ինչպե՞ս կմեկնաբանենք Ղարաքիլիսայի ճակատարամրտում Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքը՝ «Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը». այն արդյո՞ք այսօր արդիական է։

-Ղարաքիլիսայի ճակատամարտում Գ. Նժդեհի խոսքը. «Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը» այսօր և գրեթե միշտ արդիական է, քանի որ այդպես շեշտադրվում է սեփական ուժերին ապավինելու ռազմավարությունը։

-Ի՞նչ քայլեր կատարեց Գարեգին Նժդեհը, որոնց միջոցով կարողացավ ապահովել ՀՀ-ի հետագա գոյությունը։

-Գ.Նժդեհը հետևողականորեն իրականացրեց Սյունիք-Լեռնահայաստանի պաշտպանությունը, որը նրա ու համախոհների ջանքերով մնաց Խորհրդային Հայաստանի կազմում։

-Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի բնօրրանը` Հայկական Լեռնաշխարը, դարձել էր լուռ գերեզման, ամենուրեք տիրում էր խավարը, խավարն այնքան ուժգին էր, որ պատել էր անգամ հայի միտքը։ Այսպիսի պայմաններում ի՞նչ քայլեր ձեռնարկեց Նժդեհը։

-1918թ. Մայիսյան հերոսամարտերի համատեքստում Գ. Նժդեհին նախ՝ հաջողվեց մայիսի 23-ի Դիլիջանի հանրահավաքում վերջ տալ պարտվողական տրամադրություններին, ապա և իր հեծյալ ջոկատով սկսել Ղարաքլիլիսայի հերոսամարտը։

-Գարեգին Նժդեհը հիմնադրեց «ցեղակրոնությունը», խնդրում եմ բացատրել, շարժման նախադրյալները, ստեղծման գործոնները, ժամանակի

անհրաժեշտությունը, և այն հայ ժողովրդի միասնության պահպանման գործում ինչպիսի՞ դեր խաղաց։

-Որպես գաղափարախոսություն՝ «Ցեղակրոնությունը» դրսևորվել է Մ. Խորենացու «Հայոց պատմության», Սիամանթոյի Ցեղին ձոնված բանաստողծություններում: Զանգեզուրի հերոսական դիմադրությունն ու փաստացի հաղթանակը ամենայն հավանականությամբ դարձան այն գլխավոր ելակետը և խթանը, որ Գ. Նժդեհի մոտ բյուրեղացրին ցեղի պաշտանմունքի գաղափարը: Դա առավել կոնկրետացավ Հայաստանի Հանրապետության անկումից հետո, երբ ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը, զրկվելով նաև ինքնիշխան պետականությունից, ազգային ուծացման ու ինքնության կորստի առջև էր հայտնվել։

-Նժդեհը հայրենասեր, մեծ մարդ էր, իսկ «ցեղակրոնության» հիմքում հայրենասիրությունն էր. կարող ենք մտածել, որ այս շարժման անունը հետագայում նժդեհագետներն են սահմանել, այլ ոչ թե ինքը։

-Վերջին հաշվով, ցեղակրոնությունը դա հայրենասիրությունն է, սակայն Նժդեհի մոտ այդ գաղափարախոսությունը բարձրացվում է հայրենապաշտության, ցեղի պաշտամունքի մակարդակի։

-Որքանո՞վ «ցեղակրոնությունը» կարողացավ Սփյուռքում բազմաթիվ աղանդավորական կառույցների գործունեությունը խաթարել, որոնք փորձում էին հայերին շեղել ճշմարիտ դավանանքից` դրա միջոցով էլ ձուլել օտարներին։

-Սփյուռքում որոշ անհատների կողմից «ցեղակրոնությունը» դիմադրության է հանդիպել, բայց ընդհանուր առմամբ նրա հայրենապաշտության գաղափարը նշանակալի դեր է կատարել հայապահպանման դժվարին գործում։

-«Ցեղակրոնությունը» այսօրվա հայ մարդու համար ի՞նչ անելիք ունի։

-Ժամանակակից հայ մարդու համար ցեղակրոնությունը փրկարար դեր կարող է կատարել, քանի որ լինել հայրենասեր, հայրենապաշտ, նախ և առաջ նշանակում է լինել ազնիվ մարդ, քաղաքացի։

-Ո՞վ է համարվում ցեղակրոն անձ, և այն որևէ կապ ունի կրոնի կամ աղանդավորական հոսանքի հետ։

Իր բոլոր բաղադրիչներով Հայրենիքին նվիրված մարդը կարող է կոչվել ցեղակրոն անձ: Այն ոչ մի առնչություն չունի կրոնի կամ առավել ևս աղանդի հետ։

-Ինչպիսի՞ առնչություններ ունեն «ցեղակրոնությունը» և քրիստոնեությունը։

Եթե Հայոց պատմությունը և հայ մարդուն արհեստականորեն չտարանջատենք Բազմաստվածության և Քրիստոնեության փուլերի, ապա ազգի, ցեղի, հավատի պաշտամունքը կարելի է դիտել մեկ ամբողջության մեջ։

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ մերօրյա ժամանակաշրջանում Գարեգին Նժդեհին մեղադրում են ֆաշիզմի մեջ։

Գ. Նժդեհին հանիրավի կերպով են մեղադրում ֆաշիզմի մեջ: Ինչո՞ւ. Իտալական ֆաշիզմը, ապա և գերմանական նացիոնալ-սոցիալիզմ-ֆաշիզմը, հատկապես, գերմանական «արիացի» ազգի բացառիկության գաղափարը, հակադրում էին այլ ազգերին, ավելին՝ բարձրացնում էին նրանց ոչնչացման ծրագիրը (հրեաներ, սլավոներ, գնչուներ և այլն): Այսինքն՝ իրենց, գերմանացի ցեղին հակադրում էին այլոց, և փաստորեն նրանց ֆիզիկական ոնչնչացման ճանապարհով փորձում էին ընդգծել իրենց բացառիկությունը: Գ. Նժդեհի ցեղակրոնությունն ինքնապաշտպանական առաքելություն ունի: Թուրքական շրջապատման մեջ և Սփյուռքի ձուլման վտանգի առջև, այդ գաղափարախոսությունը միմիայն հայապահպանություն է իրականացնում և ուղղված չէ որևէ այլ ժողովրդի դեմ: Անգամ բոլշևիկների առաջնորդ Վ. Լենինն է նշել, որ փոքր ազգերի տեղական նացիոնալիզմը (ազգայնականությունը) ունի ինքնապաշտպանական ֆունկցիա։

-Արդյո՞ք Գարեգին Նժդեհը կարիքն ուներ 1992թ. ՀՀ դատախազության կողմից իր արդարացմանը։

Գ. Նժդեհն էլի է մեղադրվել ու արդարացվել: 1921թ. աշնանը Թավրիզում ՀՅԴ-ը նրան մեղադրում և հեռացնում է կուսակցության շարքերից: 1923 և 1925թթ. Գ. Նժդեհը Բուլղարիայում արդեն արդարացվում է: Իրեն ՀՅԴ-ից դուրս է հայտարարում 1937թ.: Սակայն մինչև իր մահը չի հրաժարվում Դաշնակցությունից: 1992թ. Գ. Նժդեհը արդարացման կարիք չուներ։

-Ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը, որպեսզի ադրբեջանա-թուրքական կոալիցիան աշխարհով մեկ չպախարակի և չանարգի Գարեգին Նժդեհի անունը։

Գ. Նժդեհի գործն ու անունը գոհացնելու միակ ճանապարհը նրա գաղափարներն իրականացնելու մեջ է:

-Ի՞նչ կարող է այսօրվա հայը սովորել Նժդեհից։

Ժամանակակից հայը Գ. Նժդեհից պետք է սովորի անմնացորդ և գործնական հայրենասիրություն, հայրենաճանաչություն, հայրենատիրություն, հայրենապաշտություն և ցեղի պաշտանմունք՝ որպես միակ ազգահավաք գործոն։

Լենա Կարապետյան

2-րդ կուրս

Կիսվել