Հուշապատ և խաչքար Սարդարապատի միջնակարգ դպոցում` ի հիշատակ ընկած հերոսների

Հուշապատ և խաչքար Սարդարապատի միջնակարգ դպոցում` ի հիշատակ ընկած հերոսների

808

Մայիսի 11-ին Սարդարապատի միջնակարգ դպրոցում բացվեց հուշապատ և խաչքար` ի հիշատակ ընկած հերոսների։ Արցախյան երկրորդ պատերազմում իրենց կյանքը զոհեցին սարդարապատցի քաջորդիներ Դավիթ Լյովայի Գրիգորյանը, փոխգնդապետ Սեդրակ Նորիկի Վարդանյանը, սերժանտ Դավիթ Իշխանի Մարտիրոսյանը, շարքայիններ Սպարտակ Իշխանի Մարտիրոսյանը, Գարիկ Ռադիկի Ռաշոյանը, պայմանագրային զինծառայող Ավետիս Խաչիկի Ավետիտյանը, Ավագ լետանանտ Սարգիս Գուրգենի Պողիսյանը։ Ալբերտ Մելիքսեթի Մելքոնյանի ճակատագիրը դեռ անհայտ է։

Միջոցառումը սկսվեց քահանայի խոսքով, ապա խաչքարի և հուշաքարի բացման արարողությամբ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Քաջիկ Գևորգյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի մարզպետարանից շատ հյուրեր, ծնողներ և համագյուղացիներ։

Տնօրեն Կարինե Սմբատյանն իր խոսքում նշեց․ «Այս պատերազմում ընկած տղաների թանկ արյունը խառնվեց արցախյան նախորդ պատերազմում ընկած սարդարապատցի մեր հերոսների՝ Արարատ Վաչիկի Խանոյանի, Նորիկ Ռազմիկի Առաքելյանի, Գագիկ Սարգսի Պողոսյանի, Ղազար Նորիկի Հովհաննիսյանի արյանը. փառք ձեզ, մեր հերոսներ»։

Ելույթ ունեցան նաև դպրոցի աշակերտները և ծաղիկներ խոնարհեցին նորաբաց քաչքարի և հուշապատի առջև։

Միջոցառման ավարտին հյուրերն այցելեցին այն դասասենյակները, որոնք անվանակոչվել էին հերոս տղաների անուններով։

Հավելենք, որ հուշապատը կառուցվել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Քաջիկ Գևորգյանի օժանդակությամբ։

Էլեն Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել