Հին տրանսպորտային միջոցներին եկել են փոխարինելու նոր կոմպակտ ավտոբուսները

Հին տրանսպորտային միջոցներին եկել են փոխարինելու նոր կոմպակտ ավտոբուսները

989

Նոր կոմպակտ ավտոբուսների մուտքը Հայաստան դեռ շարունակվում է։ Այս տրանսպորտային միջոցները համապատասխանում են միջազգային չափանիշներին՝ աշխատելու են առավոտյան 7։30-ից մինչև 23-00-ն։ Երևանի քաղաքապետարանը ուղևորներին մի քանի կարևոր կանոնների հետ  ծանոթացնելու համար հետևյալ հրապարակումն է արել.

«Պետք  է վճարել նստելիս։ Մետաղադրամը ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100  դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100 դրամանոցներ։ Շուտով կլինի նաև էլեկտրոնային վճարման համակարգ։ Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին»։

Նոր կոմպակտ ավտոբուսները պետք է գործեին մարտ ամսից, սակայն նրանց մի մասը սկսեց գործել մայիսի 6-ից, իսկ մյուս մասն էլ  դեռ պիտի Հայաստան հասնի։ Մեր հարցին,  թե ինչո՞վ է պայմանավորված այս խնդիրը և ինչպե՞ս են որոշում, թե ո՞ր վարչական շրջանում այն պետք է գործի, կամ ո՞ր երթուղուն փոխարինի։ Երևանի քաղաքապետարանը այսպես արձագանքեց.

«Նախ և առաջ, հաշվի առնելով Երևանի ներհամայնքային երթուղիներ սպասարկող որոշ մասնավոր ընկերությունների երթուղիների սպասարկումից հրաժարվելու հանգամանքը, մինչև Երևանի ներհամայնքային նոր երթուղային ցանցի ներդրումը և դրա սպասարկման նպատակով նախատեսված քանակով շարժակազմերի  ձեռքբերումը, ելնելով Երևան քաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման պահանջարկը առկա հնարավորությունների սահմաններում հնարավորինս ապահովելու անհրաժեշտությունից ՝ քաղաքապետարանի ղեկավարությունը, որպես առկա  խնդրի հնարավորինս կարգավորման միջանկյալ տարբերակ, ձեռնարկել է փոքր տեղատարողությամբ ավտոբուսների ձեռքբերումը,որոնք շարժակազմերի ներկրմանը զուգնթաց աստիճանաբար փոխարինել և փոխարինում են նախկինում շահագործվող միկրոավտոբուսներին։ Ավտոբուսների ձեռքբերման նպատակով օրենքով սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ  և շահող կազմակերպության կողմից 2020 թվականից առայսօր արդեն իսկ ներկրվել են պայմանագրով նախատեսված թվով  100 ավտոբուսներրի 96-ը ,մնացածը 4-ը կժամանեն առաջիկա օրերին։

Ուշացումների հետ կապված Երևանի քաղաքապետարանը նշեց հետևյալը.

«Հաշվի առնելով, որ ավտոբուսների ներկրումն իրականացվել է ցամաքային ճանապարհով և հատուկ շարժակազմերով տեղափոխման միջոցով ՝ «Վերին Լարս» սահմանային անցակետում  պարբերաբար առաջացող տեխնիկական բնույթի խնդիրներին և ոչ բարենպաստ եղանակային հանգամանքներով պայմանավորված՝ ավտոբուսների ներկրման  ուշացումների պատճառով պայմանագրային ժամկետը (մինչև ընթացիկ տարվա մարտի 30-ը) երկարացվել էր մեկ ամսով և  ներկրման գործընացն արդեն իսկ  ավարտական փուլում է։ Քանի որ ավտոբուսների պետական հաշվառման ներկայացումը և ձևակերպումները, ինչպես նաև նախատեսված երթուղիներում ներգրավման գործընթացը,  իրականացվում է օրենքով  և դրանից բխող նորմատիվ իրավական  ակտերի պահանջներին համապատասխան  և ժամանակատար գործընթաց է, ինչպես նաև այն հանգամանքը, որ ավտոբուսները ներկրվել են աստիճանաբար  և փոքր խմբաքանակներով , ըստ այդմ, դրանց ներգրավումը երթուղիների սպասարկմանը իրականացվել է ըստ ներկրված շարժակազմերի առկա քանակության և ներկա դրությամբ թվով 4 երթուղիների սպասարկմանը ներգրավված են թվով 50 ավտոբուսներ, մնացածները կներգրավվեն առաջիկայում՝ ըստ պահանջարկի և առաջնահերթության։

Էմման, ով միշտ օգտվում է այս տրանսպորային միջոցից նշեց թե՛ դրական , և թե՛ բացասական հատկանիշների մասին։

-Կոնկրետ ես  օգտվում եմ  99 համարից, և բավականին լավ է աշխատում, որպես դրական կողմ հարմար  է, խցկված չենք գնում, և շուտ-շուտ է գալիս, իսկ առաջ պետք է դարերով սպասեինք։ Բացասական կողմը  այն է, որ պետք է պարտադիր 100 դրամանոցներ ունենանք։ Ինձ հետ մի դեպք պատահեց, որի  պատճառով  հայտնվեցի  անհարմար  դրության  մեջ, 100 դրամանոցի  փոխարեն ինձ մոտ 50 դրամանոցներ էին, և ամբողջ ճանապարհին ուղևորներից խնդրում էի, որ մետաղադրամներով փոխանակվենք, լավ է՝ մի կին օգնեց ինձ այդ հարցում։ Միակ բացասական կողմը այդ մետաղադրամների հարցն է, իսկ մյուս առումներով բավականին հարմար է։

Օֆելյա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել