ՄԱՏՉԵԼԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈ՞ՐՏ, ԹԵ՞ «ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԵԼՆԵՐ»

ՄԱՏՉԵԼԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈ՞ՐՏ, ԹԵ՞ «ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԵԼՆԵՐ»

2240

Երևանի ավագանու ընտրություննեին ընդառաջ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի (ՀՀԿ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն, «Ելք» դաշինք) նախընտրական ծարագրերում հիմնական դրույթ է հանդիսանում Երևանի ներքաղաքային տրանսպորտի շահագործման խնդիրը։ Խնդիրը միանշանակ հրատապ է և կարևոր։ Քաղաքական ուժերը մասնավորապես նշում են ավտոբուսների, տրոլեյբուսների, մետրոպոլիտենի կողմից ուղևորափոխադրումների չափաբաժինը մեծացնելու, մինչև կեսգիշեր տրանսպորտի լիաժեք հասանելիություն ապահովելու, մի քանի երթուղիներ գործարկելու, ուղևորների սպառողական իրավունքների պաշտպանության, «խելացի» լուսացույցներ տեղադրելու և այլ խնդիրների մասին։

Ըստ քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ այս աշխատանքը պահանջում է ժամանակ և հետևողականություն, և իրենք շարունակում են մեկ առ մեկ հարմարավետ կահավորանք ու մատչելիություն ապահովել բոլոր հանրային վայրերում։ Մինչդեռ «Ելք» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ խնդիրը Երևանի քաղաքապետարանի կողմից անտեղի շռայլություններ թույլտալն է։ A1plus-ին տված հարցազրույցում վերջինս խնդրի լուծման իր տարբերակներն է առաջարկում․

«Ծառայողական մեքենաների առնվազն 70 տոկոս կրճատում կլինի, այսօր Երևանի քաղաքապետարանը տարեկան շուրջ մեկ միլիոն դոլար է ծախսում ծառայողական մեքենաների վրա, որը, կարծում եմ, շատ մեծ ճոխություն է»,- ասում է Փաշինյանը։

Անդրադառնալով ներկայիս տրանսպորտային միջոցներին, անվանելով դրանք «հուսահատության գազելներ», Փաշինյան ներկայացնում է վիճակագրություն․ «Այսօր Երևանի քաղաքապետարանի համակարգում շուրջ 230 ավտոբուս կա, որից 90 տոկոսը սարքին վիճակում է, և որոնք դուրս չեն գալիս երթուղի։ Ինչու՞ դուրս չեն գալիս, որովհետև գծատերերի շահույթը դրանից կնվազի»։

Համեմատելով Երևանի տրանսպորտի ներկայիս վիճակը նախկին խորհրդային մի քանի երկրների մայրաքաղաքների ներքաղաքային տրանսպոտի հետ, կարելի է տեսնել թե ինչ լուծումներ են գտնվել նման խնդրին լուծում տալու համար։ Օրինակ Թբիլիսիում ուղևորափոխադրումները իրականացվում են ավտոբուսներով, ժամանակակից երթուղային տաքսիներով, գործում է ճոպանուղի և մետրո։ Կանգառները կահավորված են էլեկտրոնային տեղեկատու վահանակներով, որոնցից Երևանում կարելի է հանդիպել մի քանի վարչական շրջաններում, ինչն էլ սակայն գործնականում այդպես էլ չաշխատեց։ Թբիլիսիում ուղեւորավարձի վճարը կատարվում է Metromoney քարտերով կամ կանխիկ՝ ամտոբուսներում տեղադրված դրամարկղային ապարատներով։

Իսկ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ուղևորափոխադրումները իրականացվում են հիմնականում տրոլեյբուսներով, որոնց ուղեվարձը համեմատաբար ավելի էժան է։

Խնդիրը ոչ այնքան ժամանակ է պահանջում, որքան համակարգված ծրագրային մոտեցումներ, ուղղորդված աշխատանք և ֆինանսական միջոցներ, որոնք, ըստ էությոն, հերիքում են խնդրի լուծումը մեկ քայլ առաջ տանելու համար։

 

Կորյուն Սիմոնյան

2- րդ կուրս

 

Կիսվել