Արդյո՞ք գրքի տպագիր տարբերակը իր տեղը զիջում է օնլայն գրքերին

Արդյո՞ք գրքի տպագիր տարբերակը իր տեղը զիջում է օնլայն գրքերին

687

Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ զարգանում է նաև գրքերն օնլայն կարդալու մշակույթը: Այսօր գիրք կարդալու համար կարելի է բացել համակարգիչը, հեռախոսը, կամ գիրքը բեռնել օնլայն ընթերցարանի մեջ և պետք եղած պահին կարդալ: Հարց է առաջանում՝ արդյոք օնլայն գրքերի երևան գալուն զուգահեռ տպագիր գիրքը կմոռացվի: Pew Research Center հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն՝ ոչ: Աշխարհում տպագիր գիրքը շարունակում է մնալ ընթերցանության նախընտրելի տարբերակը: Հասկանալու համար՝ Հայաստանում մարդիկ ինչպես են նախընտրում գիրքը կարդալ, մենք անցկացրեցինք հարցում 77 մարդկանց շրջանակում, որոնցից միայն 5,4 %-ն է նախընտրում գիրքը կարդալ օնլայն տարբերակով: Հարցվածների 54,1 %-ը գիրքը կարդում է հենց տպագիր տարբերակով, բայց քիչ չեն և՛ տպագիր, և՛ օնլայն տարբերակով կարդացող մարդկանց թիվը:

Պարզ է դառնում, որ տպագիր տարբերակը Հայաստանում ևս առաջատար է, մարդիկ հիմնականում նախընտրում են գիրքը վերցնել և կարդալ գրադարանից(40,5 % ), շատերը կարդում են հենց գրադարանում:  Բայց մարդկանց մեծ հատվածը գիրք կարդալու համար ունի ամենատարբեր ձևերը՝ գնել, կարդալ գրախանութում կամ օնլայն տարբերակով:

Диаграмма ответов в Формах. Вопрос: Գիրք կարդալու համար .... Количество ответов: 37 ответов.

Այսպիսով պետք չէ բացառել այն փաստը, որ մարդիկ օնյան գրքեր նույնպես կարդում են: Լուսինեն կարդում է միայն օնյան գրքեր և շատ հազվադեպ է գիրքը կարդում տպագիր տարբերակով. եթե լինի և՛ տպագիր տարբերակը, և՛ օնլայնը, նա անպայման կկարդա օնլայն տարբերակով:

«Գուցե նրանից է, որ սովորել եմ, բայց ինձ հիմա ուղղակի հարմար չէ կարդալ տպագիր տարբերակ: Ես շատ եմ կարդում և ինձ համար շատ կարևոր է ցանկացած պահի հնարավորություն ունենալ գիրքը կարդալ, իսկ տպագիր գիրքը ինձ չի տալիս այդ հնարավորությունը: Ես բջջայինով եմ կարդում, քանի որ այն ցանկացած պահի ինձ հետ է և նույնսկ մութ գիշերը ես կարող եմ կարդալ»: Լուսինեն չի հերքում այն փաստը, որ բջջային հեռախոսով կարդալը վնասում է տեսողությունը, և դրա համար պատրաստվում է գնել օնլայն ընթերչից, որ նույնսկ արևի լույսը չխանգարի և տեսողությանը չվնասի:

Օնլայն կարդալու տարբեր տարբերակներ կան՝ բջջային, պլանշետ, համակարգիչ, բայց իդեալական տարբերակ է օնլայն ընթերչիցը, որը նախատեսված է հենց անվնաս կարդալու համար: Այն շատ նման է հենց տպագիր գրքի, լուսավորությունը միշտ հարմար է, նշումների հնարավորթւոթյուն կա: Սակայն հարցվածների մեջ միայն 5,4 %-ն է կարդում ընթերցիչով, մյուսները կամ չեն կարդում, կամ կարդում են բջջայինով: 

Դաթո Աբուլաձեն միշտ, եթե գրքի հայերեն տարբերակը կա օնլայն տարերակով, կարդում է օնլայն ընթերցիչով և միայն տվյալ գրքի օնլայն չլինելու դեպքում է կարդում տպագիր տարբերակը: 

«Օնլայն տարբերակով կարդալը նախ շատ հարմար է ինչ-որ տեղ տանելու համար, հարմար է ցանկացած լուսավորության ժամանակ կարդալ, նշումներ անելն ու հետագայում այդ նշումները գտնելը նույնպես հեշտ է, սակայն հայերեն բոլոր գրքերը չեն, որ կան օնլայն տարբերակով, այդ դեպքում կարդում եմ գրքի հայերեն տպագիր տարբերակը»: Դաթոն նույնպես զբաղվում է հեղինակային իրավունք չունեցող գրքերի թվայնացմամբ:

Ինչքան էլ շատ լինի օնլայն տարբերակով կարդացողների թիվը, միևնույն է, տպագիր տարբերակով կարդացող մարդկանց թիվն ավելի շատ է: Ոմանց համար այն մշակույթ է, ոմանց համար՝ արվեստ, ոմանք էլ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց գրքերի հոտի: Աննան, ով սովորում է ժուռնալիստիկայի ֆակուլտետում, կտրականապես դեմ է գիրքը օնլայն կարդալու տարբերակին:

«Ինձ մոտ սկզբմունք է, ես կա՛մ գիրքն եմ կարդում, կա՛մ ոչինչ չեմ կարդում: Երբեք չեմ փորձել օնլայն գիրք կարդալ և չեմ էլ փորձի: Ես եթե իմ ձեռքերի մեջ չզգամ թուղթը, ոչինչ չեմ կարդա։ Տպագիր գրքերի մեջ առաջին հերթին սիրում եմ թերթերի հոտը, երբ շատ զգուշությամբ եմ թերթում, որ հանկարծ չպատռվեն դրանք։ Շատ եմ սիրում հին գրքերը` դեղնած էջերով ու հին, հաստ կազմով»։ 

Տպագիր գրքերի առավելություններից մեկն էլ այն է, որ վրան հնարավոր է նշումներ անել, և չնայած օնլայն գրքերի վրա նշումներ անելն ու դրանք գտնելն ավելի հեշտ է, Սթեֆանին համոզված է, որ օնլայն նշումի ժամանակ չկան այն զգացմունքները, որոնք ինքը զգում է տպագիր գրքի վրա նշումներ անելիս:

«Ամեն անգամ, երբ ես վերընթեռնում եմ գիրքը, նշումները տեսնելիս ես անպայման հասկանում եմ՝ ինչ հոգեվիճակում եմ եղել կարդալիս: Ինձ համար երբեք օնլայն գիրքը չի ունենա այն նույն նշանակությունը, ինչը գիրքը»: Սթեֆանին շատ հազվադեպ կարդում է օնլայն գիրք, բայց երբ տպագիր տարբերակը չկա. նրա կարծիքով տպագիր գրքի կազմից մինչև էջերը թերթելը շատ բան են ասում գրքի մասին: 

Տպագիր գրքերի մշակույթը երբեք իր տեղը չի զիջի օնլայն գրքերին, սակայն գիքերի օնլայն տարբերակն ունենալը նույնպես շատ կարևոր է: «Յավհրատ» ինտերնետային հրատարակչության հիմնադիր Մարատ Յավրումյանը նշում է, որ տպագիր և էլեկտրոնային գրքերի ընթերցողները տարբեր են: 

«էլեկտրոնային գրքի մշակույթը տարածելու անհրաժեշտություն կա: Ես կցանկանայի, որ հենց  հայ հրատարակիչները լինեն այդ առաջամարտիկները և ոչ թե այդ գործը թողնեն փոքր նախաձեռնությունների կամ անհատների: Ամեն դեպքում այն մտավախությունը, որ էլեկտրոնային գրքերը կկրճատվեն տպագիր գրքերի վաճառքը, հիմնավորված չէ»: 

Օնլայն գրքերի մշակույթը տարածվում է, և այսօր հայ իրականության մեջ մենք նույնիսկ ունենք հեղինակներ, ովքեր գիրքը սկզբում հրատարակում են օնլայն տարբերակով և հետո նոր տպագրում: Օնլայն տարբերակը հարմար է, ընթերցիչով կարդալը չի վնասում տեսողությանը, բայց տպագիր գիքերը երբեք չեն վերանա մեր իրականությունից:

Արծվիկ Դավթյան

2-րդ կուրս

Կիսվել