Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են հայրենիք. Նիկոլ Փաշինյան

Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են հայրենիք. Նիկոլ Փաշինյան

595

Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, բայց ես ավելի մանրամասն հայտարարություն այս պահին չեմ անի: Նրանք ճանապարհին են: Երբ կլինեն ՀՀ տարածքում, միայն դրանից հետո ավելի մանրամասն հայտարարություն կանեմ:

Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզում՝ Կարմիր գյուղում, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Ես հույս ունեմ, որ արդեն Գավառում՝ մեր հավաքի ժամանակ, կկարողանամ ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, բայց այս պահին հետևյալն է՝ մեր 15 եղբայրները մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են, և այս պահի խնդիրը հետևյալն է՝ իրենց ընդունենք, իրենց հասցնենք իրենց տները և անմիջապես զբաղվենք նաև մյուսների վերադարձի հարցերով: Ես հույս ունեմ, որ ոչ մեկս չի կասկածում, որ մենք մեր բոլոր եղբայրներին վերադարձնելու ենք»,- ասաց Փաշինյանը:

Կիսվել