«Դժվար ճանապարհը հաղթահարելով՝ առաջ ենք գնում». անիմատորներ

«Դժվար ճանապարհը հաղթահարելով՝ առաջ ենք գնում». անիմատորներ

1264

Վերջին տարիներին հայկական հեռուստատեսության էկրաններին պակասել են հայկական արտադրության մանկական  ֆիմերը, այդ թվում` մուլտերը: Ցուցադրվողներն էլ  ունեն երկար տարիների վաղեմություն և այնքան էլ չեն գրավում երեխաներին, հաճախ  չեն բավարարում նրանց հետաքրքրությունը: Դրա փոխարեն մշտապես նրանց ուշադրության կենտրոնում են արտասահմանյան վառ կերպարներով և ավելի բարձր որակով ժամանակակից մուլտերը: Հեռուտատեսությունը ցուցադրում է հայերեն թարգմանությամբ, բայց արտասահմանյան մուլտեր: Մինչդեռ կարելի է հենց մուլտֆիլմերի միջոցավ երեխաներին ծանոթացնել հայկական արժեքներին, հերոսներին և պատմությանը:

Վերջինը հայկական մուլտֆիլմը «Օլիմպիոնիկ»-ն է, որը մեծ էկրան է բարձրացել ընդամենը օրեր առաջ` մայիսի 27-ին: Լիամետրաժ անիմացիոն Մուլտֆիլմի նկարահանումները սկսվել էին դեռ 2015 թվականի հունվարի 1-ից, այն ստացել էր ՀՀ  կառավարության ֆինանսական աջակցությունը: Մուլտֆիլմի նկարահամնման համար գնվել է տեխնիկա, ավելացվել թիմում աշխատող մարդկանց թիվը: Մուլտֆիմը պատմում է 4-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունների մասին, երբ Մեծ Հայքի` այն ժամանակ դեռ պատանի Վարազդատ արքան, մասնակցելով «բռունցքներով մարտ» կոչվող մրցմանը, կարողացել է դառնալ 291-րդ Օլիմպիական խաղերի հաղթող: «Մուլտֆիլմի գաղափարը հիմնված է Վարազդատ արքայի մասին պատմական փաստի վրա, քանի որ նա հաղթում է Օլիմպիական խաղերում»:

Թե հաջորդ հայկական մուլտֆիլմը քանի տարի ընդմիջումից հետո մեծ էկրան կբարձրանա՝ դժվար է ասել:

Անցկացրինք հարցում՝ պարզելու համար, թե արդյոք երևում է հայկական մուլտարտադրության բացը, հարցմանը մասնակցեց 174 մարդ  (հիմնականում փոքր տարիքի երեխա ունեցող ծնողներ):

Հարցին, թե արդյոք գոհացնում է ներկայիս հայկական մուլտարտադրությունը հարցվածների 75% պատասխանել է՝ ոչ կամ ոչ այնքան, իսկ 25%՝ այո, քիչ են բայց լավն են: «Ձեր երեխաները ավելի հաճույքով դիտում են հայկակա՞ն, թե՞ արտասահմանյան արտադրության մուլտֆիլմերը» հարցին 65%–ը պատասխանել է, որ արտասահմնայնն ավելի հաճույքով են դիտում, սակայն հայերեն թարգմանությամբ: 21%-ը պատասխանել է, որ դիտում են արտասահմանյան, բայց ոչ թարգմանությամբ, և 14%-ը, պատասխանել է, որ դիտում են հայկական մուլտեր:

«Եթե ավելի հաճախ մուլտֆիլմեր նկարահանեն, ձեր երեխաներին կինոթատրոն կտանե՞ք դիտելու այն» հարցին 82%-ը պատասխանել է՝ այո, իսկ 18%-ը՝ ոչ: Հարցման արդյունքնում նաև պարզ դարձավ, որ ցանկալի կլինի տեսնել հայկական հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր(69%), իսկ այլ թեմաներով (31%): Հարցվածների 43%-ը կողմ է, որ հին մուլտֆիլմերը նոր գործիքավորմամբ ներկայացվեն, իսկ 57%-ը այն կարծիքին է, որ նկարահանվածները արդեն բավարար են, ավելի լավ է նորորեը ներկայացվեն:

Մանկական ֆիլմերը, առավել ևս մուլտֆիլմերը զուտ ժամանցային նշանակություն չունեն: Դրանք կոչված են դեռահաս հանդիսատեսին փոխանցելու ճանաչողական, իմացական, դաստիարակչական արժեքներ, սովորեցնելու բարություն, առաքինություն, աշխատասիրություն և պատասխանատվություն: Այդ ամենը կար նախկին մուլտերում` հատկապես հայկական հեքիաթների հիման վրա նկարահանված: Այսօր էլ «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Անբան Հուռին», «Կիկոսի մահը», «Սուտլիկ որսկանը», կամ Դալլաքյան եղբայրների ստեղծած «Գտնված երազ» և նման մուլտերի կարիքը զգացվում է: Դրանց մեջ առկա է միամիտ պարզություն, բարություն, կարեկցանք, հոգատարություն, որը  չենք տեսնում ժամանակակից, առավել ևս արտասահմանյան մուլտերում: Վերջիններս, այո’, գրավում են իրենց գունագեղությամբ, տեխնոլոգիական ժամանակակից լուծումներով, աշխույժ երաժշտությամբ, բայց ավելի շատ սովորեցնում են եսասիրություն, դաժանություն, ըմբոստություն և չեմ սխալվի, եթե ասեմ` չարություն:

Դանդաղ քայլերվ հայկական մուլտարտադրությունը փորձում է զարգանալ, անիմատորներն ընդգծում են՝ դժվար ճանապարհը հաղթահարելով՝ առաջ ենք գնում:

Արդյունքներից  մեկն էլ «Ռեանիմանիա» փառատոնն է, որ արդեն 10 տարի շարունակ անիմացիայի աշխարհի նորամուծություններն է ներկայացնում հայ մուլտասեր հանրությանը:

Փառատոնի հիմնադիր նախագահ Վրեժ Քասունի խոսքով  այսօր նախանձելի տաղանդավոր երիտասարդ անիմատորներ կան, որոնք իրենց աշխատանքով մեծ հիմքեր են կառուցում հայկական մուլտարտադրությանը նոր շունչ տալու համար:

«Հիմնականում մասնագետների մեծամասնությունը երիտասարդներ են: Իսկ ինչ վերաբերում է հայկական անիմացիային, այն այսօր շատ լավ հիմքերի վրա է։ Միջազգային ասպարեզում թերևս մենք ունենք դիստրուկցիայի պրոդյուսինգի խնդիրներ, բայց կարծում եմ, որ հաջորդ 5 տարիներում դրանք պիտի հաղթահարենք և արդեն, ինչպես ժամանակին, մի քանի տարի առաջ ասել էի՝ պրոդյուսինգից անցնելու ենք դիստրուկցիոնի»,-ընդգծեց Քասունը:

Գոհարիկ Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել