ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ՍԱՆԴՈՒՂՔԻ՝ ԱՆՀՆԱՐ Է ԲԱՐՁՐԱՆԱԼ ԱՌԱՆՑ ՁԵՌՔԵՐԸ ԳՐՊԱՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ՍԱՆԴՈՒՂՔԻ՝ ԱՆՀՆԱՐ Է ԲԱՐՁՐԱՆԱԼ ԱՌԱՆՑ ՁԵՌՔԵՐԸ ԳՐՊԱՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ

1608
fb_cover

«Ուսուցումն առավել արդյունավետ է, երբ այն ուրախություն է պատճառում».  հենց այս միտքն էլ դարձրած կարգախոս ՀՀ Կենտրոնական բանկը մշակեց «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը, որն այս տարի մեկնարկեց ապրիլի 19-ին: Արդեն չորրորդ տարին է ինչ իրականացվում է այս ծրագիրը, որի նպատակն է մարդկանց տեղեկացնել անձնական ֆինանսների ճիշտ կառավարման միջոցների մասին: Ծրագրի շրջանակներում մասնակիցներին սովորեցվում է արդյունավետ խնայել միջոցները, պլանավորել ծախսերը, խուսափել պարտքային բեռից և պաշտպանել սեփական իրավունքները: Ինչպես նշեց ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթության մասնագետ Լուսինե Ներսիսյանը նախորդ տարի ծրագրին մասնակցել է շուրջ 5000 մարդ, իսկ այս տարի, ըստ գրանցման նախնական տվյալների, կմասնակցեն 7000-ը:

Գրեթե բոլորը «Իմ ֆինանսների ամիս»-ն ասոցացնում են կարմիր ավտոբուսի հետ, քանի որ միջոցառումներից ամենապահանջվածը Երևանի ֆինանսական հաստատություններով շրջագայությունն է, որն իրականացվում է երկհարկանի բացօթյա ավտոբուսով: Այս ավտոբուսում էլ տրվում է ՀՀ ԿԲ-ի կողմից մասնակիցների համար նախատեսված անակնկալ նվեր-փաթեթը, որն էլ ուրախություն է պատճառում ու հաճեի դարձնում կարևոր և անհրաժեշտ ուսուցումը:

«Իմ ֆինանսների ամիս 201»>-ին մասնակցում էին

  • ՀՀ Կենտրոնական
  • Հայբիզնե
  • Հայէկոնոմ
  • Պրոմեթեյ
  • Ինեկո
  • Կոնվերս բանկերը
  • Ֆինանսական համակարգի հաշտարարի
  • ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա
  • Ինգո Արմենիա
  • Ռոսգոստրախ Արմենիա
  • Նաիրի Ինշուրանս գրասենյակները
  • Գլոբալ կրեդիտ
  • Ակբա լիզինգ վարկային կազմակերպությունները

Ծրագիրը կավարտվի մայիսի վերջին. օրը հստակ որոշված չէ:

«Մշտապես խնայեք, բայց հիշեք, որ հաջողությունը նման է սանդուղքի՝ անհնար է բարձրանալ առանց ձեռքերը գրպանից հանելու». հավելեց Լուսինե Ներսիսյանն ու շոկոլադ հյուրասիրելով ճանապարհեց Կենտրոնական բանկից:

 

 

Անի Առաքելյան

2-րդ կուրս

 

Կիսվել