Գավառում տեղի են ունենում հիմնային շինարարական աշխատանքներ

Գավառում տեղի են ունենում հիմնային շինարարական աշխատանքներ

612

Գավառում օրերս սկսվել են ճանապարհաշինարարական աշխատանքներ, որոնց պատճառով քաղաքի երթևեկությունը կաթվածահար վիճակում է։ Ամեն օր փակվում են մի քանի մեծ փողոցներ, այդ թվում  նաև Գավառի կենտրոնական հրապարակը՝ մասամբ, և վարորդները ստիված են լինում շրջանցել հիմնական ճանապարհը՝ նախատեսված վայրը հասնելու համար։

Առաջին հերթին փոխվում են քաղաքի կոյուղիները՝ առայժմ դա է փողոցները փակելու պատճառը։ Շինարարական աշխատանքները սկսվել են մի քանի օր առաջ Զորավար Անդրանիկ փողոցից։ Այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում Սայադյան-Զորավար Անդրանիկ խաչմերուկում։

Ըստ աշխատակիցների՝ այս տարի հիմնովին փոխվելու են Զորավար Անդրանիկ փողոցի կոյուղիները և ասֆալտապատվելու է փողոցը ամբողջությամբ, որի երկարությունը մոտավորապես երկու կիլոմետր է։ Մասնագետները դժվարացել են Journalist.am-ի թղթակցին ասֆալտապատման ավարտի հստակ ժամկետ նշել։  Նախատեսված է, որ գալիք տարում կասֆալտապատվեն նաև Գավառի հիմնական՝ Բոշաղյան,Սայադյան,Ազատություն փողոցները։

Նշենք, որ վերջին անգամ Զորավար Անդրանիկ փողոցը ասֆալտապատվել էր 2012  թվականին։ Փողոցներից զատ շինարարական աշխատանքներ են ընթանում Գավառի Սբ․Աստվածածին եկեղեցու բակում։ Այստեղ շինարարները քանդել են բակի ասֆալտը, որի փոխարեն սալիկաքարեր կտեղադրվեն։

Քաղաքում ընթանում են նաև այլ աշխատանքներ․ Զորավար Անդրանիկ փողոցում առկա  ցանկապատերն այժմ քանդվում են, դրանց փոխարեն կտեղադրվեն նորերը։ Ըստ շինարարների՝ աշխատանքները կավարտվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Արշակ Հայրապետյան

2-րդ կուրս

Կիսվել