Կինոերաժշտություն համեմունքով․ մաեստրոն հերոսուհիների դեմքերից էր ոգեշնչվում

Կինոերաժշտություն համեմունքով․ մաեստրոն հերոսուհիների դեմքերից էր ոգեշնչվում

460

Տիգրան Մանսուրյանը կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող էր, երբ առաջին անգամ նրան առաջարկեցին կինոերաժշտություն գրել: Իսկ այսօր կոմպոզիտորի կինոերաժշտությունն ամենուր է:

Սեպտեմբերի 10-ին մանսուրյանական մեղեդիների հերթական երեկոն էր։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով համերգը: Ամբողջ երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ կատարեց մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը:

Համերգի ներկաները հնարավորություն ունեցան երաժշտությունն ունկնդրելուց բացի դիտել ֆիլմերից հատվածներ: Մաեստրոն պատմեց, որ մեղեդիներ ստեղծելիս ինքը պետք է ֆիլմի հերոսուհու դեմքը տեսներ և ճանաչեր նրան: Դա իրեն շատ էր օգնում:

Համերգի ընթացքում հնչեցին «Մեր մանկության տանգոն», «Տերը», «Կտոր մը երկինք», «Աշնան արև», «Հին օրերի երգը», «Մի կաթիլ մեղրը» և մի շարք այլ ֆիլմերի երաժշտություններ:

Իսկ համերգից հետո ներկաներից մի քանիսը պատմեցին իրենց տպավորոթյունների մասին. «Ուղղակի հրաշալի է ամբողջ համերգի ընթացքում վայելել մաեստրոյի ստեղծած մեղեդիները», «Հուսով ենք, որ այս համերգաշրջանում այսպիսի համերգները շարունակական կլինեն»․․․

Հավելենք, որ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգով սկսվեց Հայատաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16–րդ համեգաշրջանը:

Անահիտ Նահապետյան

2-րդ կուրս

Կիսվել