Լեռնամագլցումից մինչև բասկետբոլ ու լող, երաժշտությունից մինչը ծրագրավորում ու...

Լեռնամագլցումից մինչև բասկետբոլ ու լող, երաժշտությունից մինչը ծրագրավորում ու բիզնես՝ 18-ամյա երիտասարդի առօրյան

562

Իմ զրուցակից 18-ամյա Արսեն Մխիթարյանը Շիրակացի ճեմարանի ու Digitain կազակերպության  «Ստեղծարար երիտասարդ» ծրագրի հաղթողներից  է: Բազմազբաղ  երիտասարդը նաև շատ հոբբիներ ունի, որոնցով զբաղվում է ազատ ժամանակ:  Հարցազրույցի ընթացքում Արսենը պատմել է  արշավների, Անգլիա ճանապարհորդության, սիրելի սպորտաձևի, իր`որպես ծրագրավորող պլանների և հարվածային գործիքներով նվագելու դժվարությունների մասին:

-Դուք սիրում եք գնալ արշավների և լեռներ բարձրանալ: Հայաստանում և Հայաստանից դուրս կա՞ն բարձունքներ, որ կցանկանաք նվաճել:

-Ամառային շաբաթները լի են լինում լեռներ բարձրանալով, վրանային արշավներ գնալով: Շատ-շատ եմ սիրում արշավներ գնալ, քանի որ այնտեղ առաջնահերթ դու բացահատում ես ինքդ քեզ, ծանոթանում ես նոր մարդկանց հետ և սիրով ու հոգատարությամբ օգնում ես նրանց: Առաջին հերթին կցանկանայի նվաճել Արարատը, իսկ հետո կգնայի իմ երազանքների  երկիր Շվեցարիա, որտեղ բարձր լեռները, ալպերը իրենց հրաշք տեսարանով կարելի է ասել` ամեն քայլափոխի են:

-2017 թվականի  կրթական ծրագրով եղել եք Անգլիայում: Ի՞նչ փոխեց  Ձեր կյանքում այդ շրջագայությունը:

-Շրջագայությունն ուսումնական նպատակով էր (ամառային դպրոց) և այն շատ բան սովորեցրեց ինձ: Ես առաջին անգամ էի Անգլիայում, եղա նաև Լոնդոնի կենտրոնում և շատ սիրեցի այդ քաղաքը: Ես միանշանակ այնտեղ բարելավեցի իմ անգլերենի իմացությունը և ամենակարևորը` սկսեցի էլ ավելի սիրել ու գնահատել ազգիս, քանզի այնտեղ եկել էին 10 և ավել երկրներից մարդիկ, որոնք այդքան ջիգյարով և կարգապահ չէին` ինչպես հայերը:

Դուք և Ձեր կուրսընկերները մասնակցել եք Շիրակացի ճեմարանի և Digitain կազակերպության կողմից իրականացվող «Ստեղծարար երիտասարդ ծրագրին», որտեղ ձեր ներկայացրած Bookboard (այն նախատեսված է Շիրակացու սաների օնլայն գրքեր կարդալու և գրքերով փոխանակվելու համար) նախագիծը հաղթող է  ճանաչվել: Արդյո՞ք ունեք նոր նախագծեր ստեղծելու ցանկություն:

-Իհարկե, ցանկությունը շատ մեծ է: Այդ ծրագիրը դեռ կիսատ է մնացել համավարակի պատճառով, և այն Շիրակացու ճեմարանի համար վերջացնելուց հետո մենք նպատակ ունենք զարգացնել Հայաստանի գրեթե բոլոր գրադարանների համար: IT (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտը մեծ հնարավորություններ է տալիս շատ լավ ծրագրեր ստեղծելու, բայց կարծում եմ, որ նոր ծրագրերի մասին խոսելը դեռ շուտ է:

Դուք զբաղվում եք սպորտով` մասնավորապես բասկետբոլով: Ինչո՞ւ բասկետբոլ:

-Մանկուց զբաղվում եմ սպորտով: Այն ինձ սովորեցրել է չհանձնվել, ընդունել պարտությունը, գիտակցել սխալները, առաջ գնալ և ձգտել լավ արդյունքների: Բասկետբոլով զբաղվել եմ 2 տարի և շատ եմ սիրել, քանզի այնտեղ, ոչ միայն պետք է ֆիզիկապես ուժեղ լինել, այլև շատ արագ կողմնորոշվել: Ի տարբերություն լողի, որով զբաղվել եմ  7 տարի, բասկետբոլը շատ ավելի առանձնահատուկ սպորտաձև է ինձ համար, որովհետև այն թիմային է: Բասկետբոլի համար ես չեմ ունեցել համապատասխան տվյալներ, եղել եմ միջին հասակի և քաշի, բայց  լինելով դիմացկուն  և չհանձնվող՝ կարողացել եմ զբաղվել այս սպորտաձևով:

Սպորտով զբաղվելուն զուգահեռ նվագում եք հարվածային գործիքներ: Ունեցե՞լ եք դժվարություններ:

-Նվագելիս միանշանակ լինում են խնդիրներ, երբ խոսքը վերաբերում է հարվածային գործիքներին, քանի որ առաջին` հարվածային գործիքները շատ ուժեղ ձայն են հանում, խանգարում են կողքի մարդկանց և երկրորդ` այս գործիքի արժեքը շատ բարձ է (700$): Դժվարությունները հաղթահարել եմ հետևյալ կերպ` վերցրել եմ ռեզինից իր, որի վրա կարելի է նվագել և ծածկել եմ այն կտորով, որպեսզի շատ բարձր ձայն դուրս չգա պարապելու ընթացքում և սկսել եմ համբերատար, գրեթե ամեն օր պարպել:

-Դուք հանդիսանում եք նաև նվերների և աքսեսուարների խանութ սրահի համահիմնադիր, ինչպես նաև զբաղվում եք կազմակերպությունների համար առաքման ծառայություններով: Հայաստանյան շուկան շահույթաբե՞ր է սկսնակ բիզնեսմենների և բիզնես նախագծերի համար:

-Ունեցածս մեծ փորձության ընթացքում հասկացել եմ, որ բավականին հնարավոր է Հայաստանում ստեղծել և զարգացնել սեփական բիզնեսը: Իհարկե, օգտագործելով նորանոր մարկետինգային տեխնոլոգիաները և հասկանալով թիրախային լսարանի կարծիքը: Այսօր և՛ շուկան է փորձում զարգանալ, և՛ ներդրումներն են մեծանում: Այսպիսով, կարծում եմ, որ հնարավորությունները շատ մեծ են:

Արև Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել