Զովունի համայնքում բացվել է 44-օրյա պատերազմում իր կյանքը զոհած Արամայիս Հայրապետյանի անվան...

Զովունի համայնքում բացվել է 44-օրյա պատերազմում իր կյանքը զոհած Արամայիս Հայրապետյանի անվան դասասենյակ

669

Սեպտեմբերի 26-ին Կոտայքի մարզի Զովունի համայնքի Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում բացվել է 44-օրյա պատերազմում իր կյանքը զոհած Արամայիս Հայրապետյանի անունը կրող դասասենյակ։ Դասասենյակը բացվել է Ա. Հայրապետյանի ծննդյան օրը:

Նա ԵՊԲՀ-ի շրջանավարտ էր՝ռազմական բժիշկ և իր մասնագիտական պարտքը կատարելու նպատակով մեկնել էր Մարտունի: Մինչ մեկնելը Արամայիսին հաջողվել էր ընկերների և համագյուղացիների օգնությամբ մեծ քանակությամբ դեղորայք հավաքելապա և տանել իր հետ ռազմաճակատ։

Պատերզմի 40-րդ օրը հերոսը զոհվել է վիրավորներին շտապօգնության մեքենայով տեղափոխելիս: Իր կատարած սխրանքի համար Ա. Հայրապետյանը արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։

Դասասենյակի բացմանը ներկա էին նրա ծնողները, հարազատները, դասընկերներն ու կուրսընկերները, ինչպես նաև ծառայակից ընկերները:

Դասասենյակում սովորող յուրաքանչյուր աշակերտ պարտավորված կլինի պատվով սովորել՝ շարունակելով Ա.Հայրապետյանի և իր նման հերոսաբար ընկած տղաների գործը։

Սիլվի Սիրականյան

2-րդ կուրս

Կիսվել