Հայ ֆուտբոլիստների հաջողությունները արտասահմանյան ակումբային մակարդակում

Հայ ֆուտբոլիստների հաջողությունները արտասահմանյան ակումբային մակարդակում

489

Սեպտեմբերին տեղի ունեցավ ֆուտբոլի ազգային առաջնությունների հերթական տուրը։ Այս խաղային շրջանի ընթացքում հաջողություններ գրանցեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հաջողության հասավ Կրասնոդարի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Խաղի մեկնարկում՝ 3-րդ րոպեին Սպերցյանը բացեց խաղի հաշիվը և առաջ մղեց Կրասնոդարին։ Արդեն 64-րդ րոպեին Սպերցյանի նկատմամբ խախտում են կանոնները մրցակցի տուգանային հրապարակում և նրա վաստակած 11 մետրանոցի շնորհիվ Կրասնոդարը վերջակետ է դնում մրցավեճում և հաղթում 3։0 հաշվով։

Իսպանական Լա Լիգայի շրջանակներում բոլորիս զարմացրեց Հայաստանի հավաքականի ավագ և Կադիսի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Խաղի 23-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկումից հետո մեր ավագը կարողացավ գրավել Ռայո Վալյեկանոյի դարպասը։ Չնայած դրան՝ Կադիսը զիջեց 3։1 հաշվով։

Ղազախական Պրեմիեր լիգայի շրջանակներում Աստանան իր ուժերն էր չափում Տարազի հետ։ Հանդիպման 7-րդ րոպեին Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը կրկնապատկեց հաշվի տարբերությունը։ Հանդիպումը ավարտվեց 3։0 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը դաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Գերմանական Բունդեսլիգայի հերթական տուրում Հոֆֆենհայմը սեփական հարկի տակ ընդունեց Վոլֆսբուրգին։ Սարգիս Ադամյանը խաղաց 70 րոպե և օգնեց հաղթանակի հասնել Հոֆֆենհայմին՝ 3։1 հաշվով։

Իսկ իտալական Ա Սերիայում Հռոմը բաժանվել էր երկու ճամբարների։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, բայց հանդիպման ելքը փոխել չստացվեց։ Ռոման պարտվեց Լացիոյին 3։2 հաշվով։

Լևոն Կիրակոսյան

2-րդ կուրս

Կիսվել