Արամ Խաչատուրյանի համերգասրահում կրկին հնչեցին Բեթհովենի ստեղծագործությունները

Արամ Խաչատուրյանի համերգասրահում կրկին հնչեցին Բեթհովենի ստեղծագործությունները

596

Արամ Խաչատուրյանի համերգասրահում հնչեցին Բեթհովենի ստեղծագործությունները։ Համերգի առաջին մասում ներկայացվեց Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը։ Մենակատարը բրիտանացի հանրահայտ դաշնակահար Բարրի Դուգլասն էր։

Բարրի Դուգլասը երաժշտության բնագավառում մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է բրիտանական կայսրության ասպետի երկու բարձրագույն շքանշաններով։ Bravo.am-ի հետ զրույցում ասում է՝ոգևորված է , որ կրկին Հայաստանում է։ Վերջին անգամ Հայաստանում եղել էր վեց տարի առաջ։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի PR մենեջեր, հանրային կապերի մասնագետ Նարե Համբարձումյանը Journalist.am-ի հետ զրույցում ասել է, որ  պարբերաբար են հրավիրում արտերկրից հայտնի երաժիշտների, որոնք սիրով գալիս են Հայաստան՝ ելույթ ունենալու նվագախմբի հետ։

Համերգային ծրագրի երկրորդ մասում հնչեց Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Կոմպոզիտորի վերջին սիմֆոնիկ ստեղծագործությունն է։ Պատմության մեջ առաջին սիմֆոնիան է, որտեղ կա երգչախումբ։
Դիրիժորը Էդուարդ Թոփչյանն էր, որ նաև ղեկավարում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Համերգից առաջ ներկայացվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նոր տարբերանշանը։ Տարբերանշանի դիզայները Տիգրան Քախվեջյանն է։ Journalist.am-ի  թղթակցին նա ասել է, որ  ներկայացրել էր տարբերանշանի մի քանի տարբերակներ, որից ընտրել այդ մեկը։

«Անձնակազմը արդեն ունի բեյջեր, կրծքանշաններ, նոր համազգեստներ։ Մեզ համար դա շատ մեծ իրադարձություն էր»,- վստահեցնում է Նարե Համբարձումյանը։

Հիշեցնենք՝ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան պետք է հնչեր դեռ նախորդ տարի, սակայն համավարակով պայմանավորված՝ այն հետաձգվեց։

Լիանա Խաչատուրյան

2-րդ կուրս

Կիսվել