Ընկերական խաղ Փյունիկ ֆուտբոլային ակադեմիայում

Ընկերական խաղ Փյունիկ ֆուտբոլային ակադեմիայում

399

Սեպտեմբերի 30-ին Փյունիկ ֆուտբոլային ակադեմիայում ընթանում էր ընկերական խաղ. Փյունիկ 1-ը ընդդեմ Փյունիկ 2-ի։ Խաղը գլխավորում էր Փյունիկ Ֆուտբոլային ակադեմիայի գլխավոր մարզիչ Հարություն Հովհաննիսյանը։

Խաղացողները 10-13 տարեկան տղաներ էին։ Ակադեմիայի տրիբունայում ներկա էին տղաների ծնողները, հարազատները, ովքեր  խրախուսում էին տղաներին։ Մուտքը ազատ էր։ Չնայած` վատ եղանակին, խաղը շարունակվեց մոտ 1,5 ժամ. արդյունքում հաշիվը ավարտվեց ոչ ոքի։

– Հետագայում շատ կլինեն նման ընկերական խաղերը,- նշեց Հ. Հովհաննիսյանը։

Լուսինե Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել