ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները սեպտեմբերի 22-ին այցելեցին Հանրային հեռուստաընկերություն։ Ապագա լրագրողները ունեցան հագեցած և հետաքրքիր օր։ Ուսանողները շրջեցին Հանրային հեռուստաընկերության տարածքում, ծանոթացան տաղավարներին, նաև արխիվին և նրա ստեղծման պատմությանը, ներկա գտնվեցին ֆիլմերի վերամշակման ձայնագրման գործընթացներին։
Այցի ավարտին ուսանողները ներկա գտնվեցին սեմինարի, որը գլխավորում էին ոլորտի առաջատար մասնագետներ՝ Լևոն Սարդարյանը և Սոնա Աղբալյանը: Մասնագետները իրենց օգտակար խորհուրդներով և մասնագիտական փորձով կիսվեցին ուսանողների հետ, պատասխանեցին նրանց հուզող հարցերին: Աննա Օհանյանը, ով Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայությունների ղեկավարն է, ուսանողներին ներկայացրեց հեռուստատեսությունում առաջիկայում սպասվող նոր հաղորդաշարերը և ծրագրերը:
Ի դեպ, դեռևս ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը պայմանագիր էր կնքել ԵՊՀ-ի հետ: Ըստ պայմանագրի՝ ուսանողները պետք է պարբերաբար այցեր կատարեն հեռուստաընկերություն:
Անթառամ Բարսեղյան
2-րդ կուրս