«Ֆրանսիական հեքիաթներում» դուք կհանդիպեք շքեղության»․ թարգմանչուհի Ալվարդ Ջիվանյանը գրքի վերաբերյալ

«Ֆրանսիական հեքիաթներում» դուք կհանդիպեք շքեղության»․ թարգմանչուհի Ալվարդ Ջիվանյանը գրքի վերաբերյալ

587

Հոկտեմբերի 8-ին Աբովյան փողոցի «Զանգակ» գրատանը անցկացվեց «Ֆրանսիական հեքիաթի հետքերով․ ժողովրդական պատումից ազնվատոհմիկ զրույցներ» խորագրով հանդիպում։

Հանդիպումը անցկավում էր գրատան երկրորդ հարկում, իսկ մինչ երկրորդ հարկ բարձրանալը անցնել է պետք բազմաթիվ պատանեկան գրքերի և բեսթսելերների կողքով։ Առաջին հարկում է գտնվում նաև «Զանգակ»-ի թեյարանը։

Դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների վրա փակցված էին գրքերի նկարով կպչուն թղթեր, որոնք էլ ավելի էին գեղեցկացնում խանութի այդ հատվածը։ Երկրորդ հարկը ընթերցասրահն է, որը հաճախ օգտագործվում է այդպիսի գրքային միջոցառումների համար։ Սրահի դռան կողքը դրված էր «Ֆրանսիական հեքիաթներ» կանաչ և կարմիր շապիկով գիրքը։ Սրահի լույսերը չէին ապահովում վառ լուսավորություն, սակայն դա էլ ավելի էր գեղեցկացնում գրքային միջավայրը։

Հանդիպումը վարում էր թարգմանչուհի Ալվարդ Ջիվանյանը․

«Եթե կարդաք «ֆրանսիական հեքիաթները», դուք կհանդիպեք շքեղության։ Գիրքը մանկական չէ, այն նախատեսված է մեծահասակների համար»։

Ֆրանսիան և Հայաստանը հնուց շատ սերտորեն կապված մշակույթներ են, և այսօր էլ Ֆրանսիայի դիրքորոշումը քաղաքական դաշտում  հաստատում է դա, վստահեցնում է Ջիվանյանը։

«Զանգակ» գրատան խորհրդատու-վաճառող Էվա Դամյանը մեր թղթկացի հետ զրույցում ասաց․

«Այս հեքիաթների հեղինակները տիտղոսավոր կանայք էին, որոնք, մուտք չունենալով համալսարաններ և կրթական այլ օջախներ, ստեղծեցին գրական սալոններ»։

Այդ հեղինակներն են Մարի Կատրին Դ՛օնուան և Ժաննա Մարի Լըպրենս Դը Բոմոնը։

«Գրքում ներառված է «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթը, որն իմ ամենասիրելին է։ Ես մեծ հաճույքով կարդացել եմ այս գիրքը»
,-ասում է «Զանգակ» գրատան խորհրդատու-վաճառող, 18-ամյա Էլեն Վարդանյանը։

Քննարկմանը ներկա չէին փոքր տարիքի երեխաներ, քանի որ նշված էր՝ հանդիպումը երեխաների համար չէ նախատեսված։ Բայց երեխաների նման հետաքրքրությամբ Ալվարդ Ջիվանյանին լսում էին երիտասարդները։ Առաջին շարքում էլ նստած էին նրա ուսանողները։

Ներկա գտնվող երիտասարդներից էր Ռուզաննա Աբրահամյանը․

«Շատ հետաքրքիր հանդիպում էր։ Ալվարդ Ջիվանյանի՝ «Ֆրանսիական հեքիաթներ» գիրքը ներկայացնելուց հետո ցանկանում եմ կարդալ այն»։

Մեր թղթակցին գրատան հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Օհանյանը ասաց՝
«Հանդիպումը պետք է վարեին Ալվարդ Ջիվանյանը և Ալիս Դեմիրճեանը։ Կարճ ժամանակով Ալիսը Հայաստանում էր, բայց ցավոք, առողջական խնդիրների պատճառով ներկա չէր»։

Ալիս Դեմիրճեանը Սորբոնի համալսարանում հայկական և ֆրանսիական հեքիաթների առնչությունն է ուսումնասիրում։ Հանդիպումն ավարտվեց, բայց երիտասարդները շարունակում էին մնալ «Զանգակ»-ում և ուսումնասիրել գրատան գրքերը՝ ավելի շատ հենց «Ֆրանսիական հեքիաթներ» գիրքը։

Լիանա Խաչատուրյան

2-րդ շաբաթ

Կիսվել