Ինչու՞ են դիմանկարներն անգույն, իսկ բեմական հագուստները սենյակում պահված

Ինչու՞ են դիմանկարներն անգույն, իսկ բեմական հագուստները սենյակում պահված

613

16 ամյա Աֆյան Սվետլանան, չունենալով մասնագիտական կրթություն, նախասիրություն է դարձրել նկարչությունը: Սիրում է նկարել հանգիստ միջավայրում` երաժշտություն լսելով: Նկարչությանը զուգահեռ զբաղվում է լատինամերիկյան և հիփ-հոփ պարերով: Սվետլանան չի պատրաստվում իր նախասիրությունները դարձնել ապագա մասնագիտություն: Նա իրեն հետագայում տեսնում է իրավագիտության ոլորտում:

-Մանկուց զբաղվում եք նկարչությամբ, բայց երբեք որևէ խմբակ չեք հաճախել: Գուցե՞ ժառանգաբար է փոխանցվել տաղանդը:

-Մանկուց շատ եմ սիրել նկարել: Եվ հիշում եմ, թե ինչպես մայրս մի օր ասեց, որ ինքը ևս մանկուց սիրել է նկարել, և այդ արվեստը արմատավորված է իմ ընտանիքի գեներում: Նկարչությամբ զբաղվում են նաև հայրս, քույրս և հորաքույրներս:

-Ձեր դիմանկարների հերոսներին հիմնականում գտնում եք համացանցում պատահականության սկզբունքով, և չեք սիրում գունավորել դրանք, ինչու՞:

-Չեմ կարողանում պատկերացնելով նկարել, հետևաբար, օգտվում եմ համացանցում ցուցադրված նկարներից և չեմ գունավորում, քանի որ կարծում եմ` այդպես ավելի բնական է և աչքին հաճելի:

-Ստեղծագործելիս կարևորում եք հանգիստ միջավայրը, ինչպե՞ս եք ստեղծում այդ հանգստությունը և հանձնու՞մ եք այդ պատկերները թղթին:

-Հաճախ այդ հանգստությունը գտնում եմ նախընտրածս երաժշտությունը բննության գրկում լսելով: Բայց այդ պատկերները ուղղակի թղթին հանձնել չեմ կարող, ավելի շատ սիրում եմ աչքերով վայելել:

-Նկարչությանը զուգահեռ զբաղվում եք նաև պարով: Այն պարզապես հոբբի՞ է, թե՞ գումար վաստակելու միջոց:

-Պարը մեծ դեր ունի իմ կյանքում: Այն միջոց է արտահայտվելու ոչ թե խոսքով, այլ մարմնի շարժումներով: Մեծ հաճույք է զգալ պարը, և 14 տարեկանում այդ ամենի շնորհիվ ես վաստակեցի իմ առաջին սինվոլիկ գումարը:

-Ձեր սենյակում ամենուր կարելի է տեսնել լատինամերիկյան և հիփ-հոփ պարելաոճերի մեդալներ, բազում պատվոգրեր ու բեմական հագուստներ: Ինչու՞ Ձեր առաջին բեմական հագուստերը մինչ օրս  չեք կարողանում փոխանցել նույնիսկ Ձեր հարազատներին:

-8-9 տարեկանից մասնակցում եմ պարային համերգների և մրցումների: Սակայն եկավ մի ժամանակ, երբ երկար դադար տվեցի, բայց վերջին տարիների ակտիվ հաճախումը և քրտնաջան աշխատանքը տվեցին իրենց արդյունքը` զբաղեցրեցի առաջին և երկրորդ տեղերը: Իսկ ինչ վերաբերում է հագուստներին, այո, իհարկե, չեմ կարող կիսվել որևէ մեկի հետ, քանի որ ուզում եմ այն միշտ լինի իմ աչքի առաջ:

Արև Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել