4 տարվա պատմություն ունեցող սուրճի և թեյի փառատոնը Երևանում

4 տարվա պատմություն ունեցող սուրճի և թեյի փառատոնը Երևանում

476

Սուրճի և թեյի փառատոն, անուն, որը լսելիս շատերի մոտ արթնանում են վառ ու աշնանային հուշեր։ 4 տարվա պատմություն ունեցող փառատոնն այս անգամ Երևանի Սիզնս  այգում էր՝ հոկտեմբերի 15-ից 16-ը։ Գլխավոր նպատակը՝ սուրճի ու թեյի ցուցահանդես-վաճառքն էր։

Միջոցառման մասնկաիցները ծանոթացան սուրճի և թեյի ոլորտի արտադրողների ապրանքներին։  Դրանք  ինչպես Հայստանից, այնպես էլ արտերկրից ներմուծված ապրանքնաիշներ էին։ Հյուրերը համտեսեցին անուշաբույր սուրճեր և թեյեր, մասնակցեցին աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին։ Ծանոթացան այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին։

Մասնակիցները մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ են մասնակցում  իրենց սիրելի փառատոնին։

-Չորրորդ տարին է ինչ ընկերներիս հետ մասնակցում եմ և մինչև հիմա նույն ոգևորությամբ ու նախորդ տարիների հրաշալի հուշերով գալիս եմ համտեսելու և գնելու նախընտրածս սուրճը։ Ամեն անգամ  մասնակցում եմ նաև սուրճի մրուրով գուշակություններին ու, մի հետաքրքիր ու զվարճալի բան իմանալով, գնում ենք այստեղից։ Սա մի փառատոն է, որը սուրճի  և թեյի սիրահարներիս  տանում է մեր երազանքների աշխարհը։

Հյուրերը համտեսեցին նաև մեծ սրճեփի մեջ պատրաստված սուրճը, մասնակցեցին ցուսուցողական ու զվարճալի ծրագրերին և սուրճի մրուրով գուշակություններին։

Ջուլիետտա Ոսկանյան

2-րդ կուրս

Կիսվել