Լրագրողից մինչև ջոկի հրամանատար

Լրագրողից մինչև ջոկի հրամանատար

714

Մարտական արվեստը միշտ ասոցացվում է տղաների հետ, ասել է թե բանակը և ռազմական գործը տղաներին է սազում։ Մերին կոտրել է բոլոր կարծրատիպերը․ նա լրագրող է, որը քայլ առ քայլ գնում է իր երազանքի ետևից։

-Ի՞նչը տարավ Մերիին ռազմական պատրաստության աշխարհ։

-Դեռ մանկուց շրջապատված եմ եղել զինվորականներով։Միշտ զինվորական համազգեստով անձնավորության տեսնելիս ավելի եմ ոգևորվել, ավելի անվախ եմ ինձ զգացել իրենց կողքին։ Ու էդպես էդ սիրով մեծացել եմ։ Չգիտեի՝ երբ մեծանամ, սերը առ հայրենիք արժևորվելու է առաջահերթ զինվորներով։ Էդպես առաջացավ սերը դեպի ռազմական ոլորոտ, ու էնտեղ ես ամենաանկեղծն եմ։

-Ես տեղյակ եմ, որ Դուք շուրջ երկու տարի եղել եք մարտական ակումբում ջոկի հրամանատար։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այդ երկու տարիների ընթացքում։

-Որպես էդպիսին դժվարությունների շատ չեմ հանդիպել։ Դա իմ տեսակից է. ես նոր շրջապատներին շատ շուտ եմ հարմարվում։ Չնայած նրան, որ առաջարկը ստանալիս մի փոքր մտավախություն կար, որ աղջիկ եմ, ջոկում տղաներ կային և հնարավոր է լուրջ չընդունեին, բայց ջոկումս յուրաքանչյուրն ինձ հետ հավասար աշխատել ու օգնել է ինձ։ Դրա շնորհիվ էլ մենք երկու տարի շարունակ կարողացել ենք ճանաչվել լավագույն ջոկ։

– Վերջերս դարձաք մարտական ակումբի քարտուղար։ Հե՞շտ էր ապահովել անցումը հրամանատարից քարտուղարի։

-Էդքան էլ դժվար չի եղել, որովհետև ես արդեն ունեի քարտուղարի փորձառություն։ Միակ դժվարությունը ջոկից բաժանվելն ու քարտուղարի հաստիքում ներկայանալն է, քանի որ մի ընտանիքի պես ենք միշտ եղել։

– Ձեր ֆեյսբուքյան էջից հասկացա, որ հաճախ եք այցելում Արցախի Հանրապետություն։ Ո՞րն է Ձեր սիրելի վայրը Արցախում։

-Կդժվարանամ առանձնացնել ամենասիրելի վայրը, բայց որպես էդպիսին ոլորաններն եմ շատ սիրում որտեղից Արցախն ու իր հմայքն ավելի են ընդգծվում և իհարկե, դիրքերը կառանձնացնեմ։

– Մասնագիտությամբ լրագրող Մերին օգնել կամ խանգարե՞լ է մարտական արվեստով հետաքրքրված Մերիին։

-Մասնագիտաությունս չի խոչընդոտել ռազմական ոլորոտում գործունեությանս, այլ օգնել։ Միակ խոչընդոտը,իհարկե որպես կատակ, այն է, որ մարդիկ հարցնում են՝ «ինչի՞ հենց լրագրություն էլի, Ձեզ ոչ ոք չի սիրում»։ Միշտ չէ, որ բոլորին պիտի սիրեն. կարևորը լավ գործ անելն է ու դե, իսկ մեր մասնագիտութան դեպքում ճիշտ գրելն է։

Իսկ այժմ մի քանի բլից հարց

Մերին Մերի չէ առանց… հումորի։

Պատմության մեջ ամենաուժեղ հայ կինը… հայ մայրն է։

Լուսաբացը Արցախում դիմավորելիս… գտնվում ես դրախտում։

Եվ ես վերջին անգամ բարկացել եմ… երկու օր առաջ։

Ռուզաննա Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել