Նկարներում՝ հոգին, ոչ թե մարմինը

Նկարներում՝ հոգին, ոչ թե մարմինը

654

Նկարիչ Արթուր Օշականցու ստեղծագործությունները կարմիրի, դեղինի, կապույտի և կանաչի երանգներ էին հաղորդել Նկարիչների միությանը: Հոկտեմբերի 2–ին տեղի ունեցավ նկարչի անհատական ցուցահանդեսը:

 Օշականցին իր արվեստն անվանել է «Հոգեհոսք», քանի որ ինքը հոգին է նկարում, այլ ոչ թե մարմինը, և այդ հոգին իր համար հավերժական է: Արվեստագետի խոսքով՝այդ հոգին ինքը գունավորում է, դրան ծավալ ու ձև է տալիս մթնոլորտի մեջ, որն էլ ներծծվում է ժամանակի և տարածության մեջ:

Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործություններն առանձնանում են գունային տարբեր համադրություններով: Նկարիչն ինքն է հարցազրույցներից մեկում նշել, որ գույնի փիլիսոփայությունը, հատկապես իր արվեստում, շատ կարևոր է:

Ցուցահանդեսի մի քանի այցելուներ մեզ հետ զրույցում իրենց տպավորությունները պատմեցին․ «Մեծ բավականություն ստացա նկարները դիտելիս», ««Թրատվող հոգիներ»  կոչվող ստեղծագործությունը շատ տպավորիչ էր, որովհետև պատերազմը վերապրելու ժամանակներն են, և այդ նկարը յուրովի արտացոլում էր այն, ինչ մենք այսօր զգում ենք պատերազմի մասին խոսելիս և առհասարակ հիշելիս»:

Ցուցահանդեսը բաց էր մինչև հոկտեմբերի 11–ը:

Անահիտ Նահապետյան

2-րդ կուրս

Կիսվել