«Եթե քույրս իր աշխատանքն ավարտում է, ենթադրենք, ժամը 7-ին, ապա ես աշխատում եմ միշտ․ իմ աշխատանքը չի ավարտվում նույնիսկ տանը»,- այս խոսքերով բնորոշեց իր աշխատանքը լրագրող Մայա Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերությունում ապագա գործընկերների հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Սեպտեմբերի 29-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հյուընկալվեցին Հանրային հեռուստաընկերությունում։ Այցի ընթացքում ուսանողները շրջեցին հեռուստաընկերության տարածքում, ծանոթացան աշխատանքային սկզբունքներին։ Մասնակիցներից Ալյոնան ասում է, որ կազմակերպվել էր շատ հետաքրքիր այց, և այսպիսի այցերը, իրոք, ոգևորում են։
Ուսանողները շրջեցին տարբեր տաղավարներում, ծանոթացան լաբորտաորիային, ժապավենների մշակմանը։ «Պատկերացրեք՝ մի գանձասար է, սարից դեպի վեր մենք անըդհատ նորություններ ենք հանում»,- իրենց աշպատանքն է մեկնաբանում լաբորատորիայի աշխատակցուհին։
Ուսանող-լրագրողներն այնուհետև ծանոթացան թվայնացման տեխնոլոգիաներին, մոնտաժին։ Այցը եզրափակվեց քառասունչորսօրյա պատերազմում իրենց կյանքը զոհած երկու աշխատակիցների մասին պատմություններ լսելով և նրանց նվիրված անկյունը դիտելով։
Դեռևս ապրիլին ԵՊՀ-ի և Հանրային հեռուստաընկերության միջև կնքվել է հուշագիր, ըստ որի՝ պետք կազմակերպվեին համատեղ ֆորումներ, գիտաժողովներ, ամառային և ձմեռային դպրոցներ, սեմինարներ, վեբինարներ, կլոր սեղաններ և վարպետության դասեր:
Էմիլյա Հոսյան
2-րդ կուրս