«Մեծահասկաների կրթության զարգացմամբ հասարակությունում մեծ փոփոխություններ կարող են տեղի ունենալ». կրթական ծրագրի...

«Մեծահասկաների կրթության զարգացմամբ հասարակությունում մեծ փոփոխություններ կարող են տեղի ունենալ». կրթական ծրագրի համակարգող Ինգա Շահումյան

674

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հունիսի 1-ից սկսել է գործել «Կրթապնակ» կենտրոնը, որը կրթական հնարավորությունների հարթակ է Մարտունու տարածաշրջանի և հարակից գյուղերի բնակիչների համար: Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար զրուցել ենք ծրագրի համակարգող Ինգա Շահումյանի հետ:

Ինչպե՞ս է ստեղծվել կենտրոնը և ի՞նչ նպատակ այն  ունի:

-Մեր կենտրոնը՝ «Կրթապնակը», մեծահասակների կրթության կենտրոն է, որը ստեղծել է «Մարտունու կականց համայքների խորհուրդը»՝ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցնեի միության միջազգային կազմակերպության հետ համագործակցությաբ: Այսինքն՝ մենք համագործակցում ենք տվյալ միջազգային  ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ, ու նրա աջակցությամբ ստեղծել ենք Մարտունու «Կրթապնակ» մեծահասակների կրթության կենտրոնը: Եվ այն իրականցնում է տարբեր դասընթացներ 15-ից բարձր տարիքի անձանց համար: 

Իսկ ինչու՞  եք որպես շահառու ընտրել մեծահասակներին։

-Որովհետև մեծահասկաների կրթության զարգացման միջոցով հասարակությունում նույնպես մեծ փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Այսինքն՝ իրենք իրենց ողջ ներուժը տրամդրում են նրան, որ մեծահասկները նույնպես ստանան կրթություն անկախ իրենց տարիքից և մասնակցեն հասարակության զարգացման գործում:

Ինչու՞ հենց «Կրթապնակ»:

-Կրթապնակ, որովհետև մենք տարբեր դասընթացներ ենք իրականացնում  և ցանկանում ենք, որ ներկապնակի նման, երբ տարբեր ներկեր խառնելով`  միավորում ենք,  նույն էլ կրթության տարբեր ոլորտներ միավորվում ենք և ստանում  կրթապնակ:

Ի՞նչ դասընթացներ կան, և ի՞նչ ձևաչափով են դրանք իրակացվում:

-Իրականացնում ենք անգլերենի, ռուսերենի և համակարգչային գրագիտության  դասընթացներ սկսնակների համար, մատնահարդարման դասընթացներ Արցախից տեղահանված կանանց համար:
Ընթացքում մենք նաև իրակացրել ենք «Մշակութային շաբաթ Մարտունիում» խորագրով միջոցառումների շարքը, որը 200-ից ավելի մասնակից ունեցավ: Այն սկսվեց ցուցահանդեսով, իսկ ընթացքում  արվեստի դպրոցի սաների համար եղան կավագործության, լուսանկարչության վարպետաց դասեր: Իրակացրել ենք բռնության թեմայով իրազեկումներ, նաև մանկապարտեզի դաստիարակների համար դասընթացներ, որոնք ուղղված էին հատուկ կարիքավոր երեխաների, նրանց հետ աշխատելու առանձնահատկությունների վրա:  Անցկացնելու ենք նաև  մասնագիտական կողմնորոշման դասընթաց ավագ դպրոցի աշակերտների համար:

Շա՞տ են եղել արդյոք դիմողները և ի վերջո ի՞նչ կստանան նրանք այս դասընթացների ավարտին:

-Անգլերենի և ռուսերենի համար դիմողներ շատ-շատ են եղել և մինչև հիմա էլ դիմում են: Եվ, իհարկե, մենք մեր բոլոր դասընթացների վերջում սերտիֆիկատներ ենք տալիս: Նույնիսկ մանկապարտեզի դաստիարակներին, ովքեր 2 օրով և մի քանի ժամով անցան դասընթացնե , նույնպես տրամադրել ենք: Եվ այդ սերտիֆիկատները տրամադրում ենք ոչ միայն ըստ մասնակցության, այլև ըստ գերազանցության ցուցանիշի։

 Ընթացքում տարբեր փոձի փոխանակումներ ենք իրականցնում: Այդ նպատակով եղել ենք Դիլիջանի մեծահասկների կրթության կենտրոնում, որովհետև նրանք բավականին երկար ժամանակ է, ինչ գործում են: Երկու շաբաթ առաջ աշխատակազմով եղանք «Art Haouse» ուսումնական կենտրոնում, ովքեր իրականցնում են վճարովի դասընթացներ,  ու քանի որ մենք էլ ցանկանում ենք ներդնել վճարովի դասընթացների համակարգը, մեզ բոլորիս շատ հետաքրքիր էր, թե նրանք ինչպես են անցկացնում այդ ամենը, ինչպես են շահագրգռում մարդկանց:

Ծրագրի իրականցման այս 4 ամիսների ընթացքում ի՞նչ նոր հաջողություններ եք արձանագրել:

-Մեզ համար շատ մեծ հաջողություն է «Կրթապնակի» ֆեյսբուքյան էջը, որը շատ քիչ հետևորդներ ուներ նախքան դասընթացների սկսվելը, բայց այժմ  այդ թիվը շատացել է, և մարդիկ անընդհատ կիսվում են, մեզ տարբեր հաղորդագրություններ և մասնակցության նոր հայտեր են ուղարկում:

Ընդհանուր առմամաբ ասյպիսի կենտրոնների ստեղծումը, մանավանդ Երևանից հեռու բնակավայրերի համար, շատ կարևոր է, որովհետև ամեն ինչ այսօր կենտրոնացած է Երևանի վրա, և այսպիսի կենտրոնները և ծրագրերը մեծ հնարավորություններ կարող են ստեղծեղ մարզերի բնակիչների համար: Եվ քանի որ պահանջարկը մեծ է, նկատում ենք, որ մարդիկ ձգտում են զարգանալ, կրթվել։

Լուսինե Արտակի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել