ԾԽԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ՝ ԸՆՏՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ

ԾԽԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ՝ ԸՆՏՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ

1840

«Ծխախոտի առաջին մոլորությունն այն է, որ այն ծխելիս գործազրկության ժամանակ պատկերացնում ենք, թե որևէ գործ ենք կատարում»- ասել է Ռալֆ Վալդո Էմերսոնը:

Ծխախոտի պատմությունը սկսվում է 1942 թվականից: Ամերիկայի հնդիկների համար ծխախոտը եղել է կուլտուրական բույս, որն օգտագործվել է ծխելու և բուժական նպատակներով: Գրեթե կես դար եվրոպացիները ծխախոտը համարում էին դեկորատիվ բուժիչ բույս, հավատում էին, որ այն բուժում է բրոնխիտը, ասթման և անգամ ռևմատիզմը:  Բայց շուտով ծխախոտի ֆունկցիաները չքացան, և նիկոտինիզմը դարձավ այն, ինչ այժմ է՝ ամենատարածված նարկոմանիայի ձև:

Հոգեբանները հաստատում են, որ ծխելուն հակված են ամաչկոտները, վախկոտները, նյարդայինները, այսինքն նրանք, ովքեր շրջապատի մարդկանց ռեակցիաները, անձնական դժվարություններն ու անհաջողությունները միանգամայն բուռն են ապրում:

Հոգեբան Աննա Բադալյանը ծխելը ներկայացրեց հոգեբանական տեսանկյունից. «Հոգեբանության մեջ այնպիսի մի շրջան կա, երբ մարդը վերադառնում է իր նորածնային վիճակին, երբ միայն կերակրվում էր կրծքով: Սաղմնային շրջանում, եթե պտուղը նախընտրում է կուչ գալ, պասիվություն դրսևորել, ապա  գիտակից տարիքում ընտրում է ծխելը»:

Որքան էլ մեծ է կախվածությունը, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր կարողացել են հրաժարվել այդ վնասակար սովորությունից. «Ես սկսեցի առողջական խնդիրներ նկատել, ինչը ինձ դրդեց չծխելու որոշում կայացնել: Անկեղծ ասած՝ շատ դժվար էր հրաժարվել ծխելուց, բայց ավելի շատ հոգեբանական էր ազդեցությունը, իսկ ֆիզիկական ազդեցությունը մոտավոր մեկ շաբաթում անցնում է, նույնիսկ եթե շատ երկար ժամանակ ես ծխել: Առաջնահերթ պետք է ինքդ քեզ չխաբես, թե ծխելը օգնում է հանգստացնել նյարդերը. դրա համար ավելի լավ միջոցներ կան: Պետք է ունենաս մեծ ցանկություն ու կամքի ուժ, ես այսպես եմ կարողացել հրաժարվել ծխելուց»- իր փորձով կիսվեց Արմենյան Վարդանը:

Յուրաքանչյուր վեցերորդ վայրկյանում ծխախոտի պատճառով մարդ է մահանում: Պասիվ ծխելու հետևանքով աշխարհում տարեկան մահանում է 600.000 մարդ, օրական 15 ծխախոտ ծխող 100 մարդկանցից 10-ը մահանում են ուռուցքաբանական հիվանդություններից: Յուրաքանչյուր ծխող իր որոշմամբ իր կյանքը կրճատում է 18 տարով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, որոնց թվում նաև Հայաստանը մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը։ Հայաստանը այդ ծրագրին միացել է 2000 թվականից։

 

Շահանե Բաղդասարյան

2-րդ կուրս

Կիսվել