14-ամյա գավառցի դաշնակահար Արտյոմ Գրիգորյանը հասցրել է դառնալ «Արտ-Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնի բազմակի մրցանակիր, իսկ անցյալ տարի՝ նաև հաղթող: Journalist.am -ը հարցազրույց է ունեցել Արտյոմի հետ:
-Արտյո՛մ, երաժշատական գործիքներից ինչու՞ նախըտրեցիր հենց դաշնամուրը, և քա՞նի տարեկանից ես նվագում:
-Քեռիս ևս դասնակահար է, և ես, լսելով նրա կատարումները, հաճախ ինքնաբերաբար մոտենում էի դաշնամուրին և սեղմում էի ստեղները. այդ ժամանակվանից ես զգացի գործիքի ողջ հմայքը, իսկ նվագել սկսել եմ 6 տարեկանից:
–Որտե՞ղ և քա՞նի տարեկանում ես առաջին անգամ ելույթ ունեցել:
-Առաջին անգամ ելույթ եմ ունեցել երաժշտական դպրոցի տարվա ամփոփիչ հաշվետու համերգին, երբ 7 տարեկան էի, ելույթից հետ արժանացա նաև «Տարվա լավագույն աշակերտ» պատվոգրին:
–Ելույթներիցդ ո՞րն էր ամենատպավորիչը քեզ համար, և ո՞րը կառաձնացնես:
-Ամենատպավորիչը Առնո Բաբաջանյանի անվան 10-րդ մրցույթ-փառատոնի ելույթս էր, որի մրցութային հանձնաժողովը կազմված էր աշխարհի լավագույն կատարողներից և դաշնակահարներից: Այդտեղ ելույթ ունենալը և՛ մեծ պատասխանատվություն էր, և՛ մեծ հաճույք, և՛, իհարկե, աննկարագրելի էր հուզմունքս: Հպարտությամբ կարող եմ նշել, որ ես դարձա այդ մրցույթի դափնեկիր: Իհարկե այդպիսի ուրախություն և հուզմունք եմ ապրել նաև անցյալ տարի ՝ արժանանալով «Արտ-Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնի «Մեծ մրցանակ» -ին(Grand Prix):
–Ինչպիսի՞ զգացողություններ ես ունենում հաղթանակներից հետո:
-Ամենից առաջ՝ մեծ հպարտություն, ուրախություն, իսկ հետո՝ ավելիին հասնելու ձգտում:
-Արտյո՛մ, ո՞ր դանշակահարին կամ կոմպոզիտորին կառանձնացնես:
-Շատերին եմ սիրում, բայց Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները և կատարումները ինձ համար յուարհատուկ են:
-Այժմ հաճախում ես նաև կիթառի պարապմունքների, ինչպե՞ս առաջացավ կիթառ նվագելու ցանկությունդ։
-Այստեղ պետք է նշեմ, որ ես նաև երգում եմ ՝ դաշնամուրով նվագակցելով ինձ, սակայն պատահում է, որ ընկերներիս հետ հավաքույթներին և դպրոցական միջոցառումներում չկա դաշնամուր նվագելու հնարավորություն, այդտեղ ինձ օգնության է գալիս կիթառը: Այն շատ հեշտ տեղափոխում եմ ինձ հետ, ինչը անհնար է դաշնամուրի պարագայում:
-Ինչպիսի՞ն ես քեզ տեսնում 10 տարի անց:
-10 տարի անց ես ինձ տեսնում եմ որպես երիտասարդ պրոֆեսիոնալ դաշնակահար, ով հազիվ է հասցնում մեկ օդանավակայանից մյուսը հասնել, որպեսզի մասնակցի հերթական հյուրախաղերին (ժպտում է):
Անժելա Հակոբյան
2-րդ կուրս