Պոստիմպրեսիոնիստական ցուցահանդես՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Պոստիմպրեսիոնիստական ցուցահանդես՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

887

Մարտի 14-ին Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ Գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայի 2-րդ կուրսի հագուստի մոդելավորման բաժնի ուսանող Էլեն Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը։

13 նկարներից բաղկացած ցուցադրությունն իր մեջ ներառում էր պոստիպմրեսիոնիստական ոճով կատարված աշխատանքներ, որոնք նվիրված էին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Էլեն Խաչատրյանի ներկայացրած 13 նկարները ստեղծվել են 7 տարվա ընթացքում, սակայն նա նրանցից միայն մեկն առանձնացրեց, որն արդեն իսկ պատկանում է Գեղարվեստի ակադեմիային՝ որպես լավագույն աշխատանք: Ըստ նրա՝ հենց այդ նկարից է սկսվել իր ուղին, և տվյալ նկարն է նրան ոգեշնչել մնացած աշխատանքները կատարելու համար:

«Պետք է մի բացահայտում անեմ. ես երբեք չեմ սպասել, որ Էլենն այսքան առաջ կգնա՝ սա բառի ամենաուղիղ իմաստով առաջընթաց է: Աշխատանքների շարունակականությունը զգացվում է իր ուսանողական աշխատանքներից մինչև ստեղծագործական աշխատանք, իսկ նրա էքսպերիմենտալ ունակությունը կար դեռևս ուսանողական տարիներից»,-նշեց Էլեն Խաչատրյանի ղեկավար Հարություն Ավագյանը:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 17-ը։

Սիլվի Սիրականյան

2-րդ կուրս

Կիսվել