Ցուցահանդես-վաճառքում ներկայացված էին խուլ երեխաների աշխատանքները

Ցուցահանդես-վաճառքում ներկայացված էին խուլ երեխաների աշխատանքները

871

Հայաստանի  խուլերի  միավորումը  կազմակերպել  է  բարեգործական  վաճառք-ցուցահանդես։ Վաճառքի  են հանվել երեխաների ձեռագործ  աշխատանքները։ Ցուցահանդեսին  ներկա  էին  կազմակերպիչներ,  հոգեբաններ,  լոգոպետներ։

Հոգեբան Մարինե Պողոսյանի խոսքով երեխաները աշխատտւմ են մասնագետների հետ եւ պատրաստստւմ տարբեր իրեր։ Դրանցից են, օրինակ, թեւնոցները, որոնք պատրաստված են բնական քարերից, իսկ որպես դիզայն օգտագործում են երեխաների վերամշակած թղթերը։

Կազմակերպության համակարգող Անուշ Եղիազարյանը խոսեց ցուցահանդեսի բուն նպատակի մասին․

«Այս ցուցահանդեսները հնարավորություն են տալիս կենդանի քարոզարշավի միջոցով հանրությանը իրազեկել իրենց աշխատանքային կարողությունների ու հնարավորությունների մասին»:

Այգեգործության մասնագետ Սոնա Ասոյանն էլ պատմեց իրենց կատարած աշխատանաքների մասին` նշելով, որ կավագործությունից հետո սովորում են այգեգործություն, որի ընթացքում երեխաները սկսում են մշակել բույսը, տնկել, ջրել։ Ցուցահանդեսից և երեխաների տաղանդից շատերն էին տպավորված, ներկաներից մեկն էլ կիսվեց իր տպավորություններով․

«Կարծում եմ` սա հրաշալի հնարավորություն է տալիս երեխաներին ինքնադրսևորվելու և ցույց տալու իրենց տաղանդները»։

Մարիամ Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել