«Շատ դժվարությունների առաջ եմ կանգնում, բայց այդ հարցում ինձ դարձյալ օգնության են...

«Շատ դժվարությունների առաջ եմ կանգնում, բայց այդ հարցում ինձ դարձյալ օգնության են հասնում իմ ընկերները»․ Արմինե Զարգարյան

1109

Իմ զրուցակիցն է մասնագիտությամբ դերասանուհի, քաղաք Իջևանում թատերական ստուդիայի հիմնադիր-տնօրեն Արմինե Զարգարյանը։ Արմինեի հետ խոսել ենք իր գործունեության և ստուդիայի հիմնադրման, ինչպես  նաև քաղաք Իջևանում թատրոնի բացակայության  և դրանից բխող խնդիրների մասին։

-Արմինե՛, կպատմե՞ք Ձեր գործունեության մասին ինչպե՞ս որոշեցիք քաղաք Իջեւանում թատերական ստուդիա հիմնել:

-Իջևան քաղաքը չունի թատրոն, և Երևանի ստուդիաներից մեկի հետ համագործակցելով՝ մասնաճյուղը բացեցինք մեզ մոտ՝ Իջևանում։ Մոտ մեկ տարի համագործակցությունից հետո, հիմնադիր ղեկավարության որոշմամբ, փակվեց Իջևան քաղաքի ստուդիան, և ես որոշեցի հիմնել իմ թատերական ստուդիան, քանի որ այդ մեկ տարվա ընթացքում տեսա, թե մեր քաղաքում որքան շատ տաղանդավոր երեխաներ կան, որոնց, իսկապես, հնարավորություն տալ էր պետք՝ իրենց տաղանդը ի ցույց դնելու։

-Ստուդիան հիմնել եք ինքներդ՝ Ձեր իսկ ջանքերով եւ միջոցներով, ի՞նչ խոչընդոտներ եղան ստեղծման ճանապարհին:

-Այո՛, ստուդիան հիմնել եմ միմիայն իմ սեփական ջանքերով ու ֆինանսով։ Գործունեությանս ամբողջ ընթացքում բախվել եմ սարսափելի մեծ դժվարությունների, սակայն, ինչպես ասվում է, եթե չլինեին հարվածողներն ու դժվարությունները, ես երևի այսքան ուժեղ չդառնայի և չստեղծեի այս ամենը(ժպտում է)։

-Ստուդիան ունի նաեւ հրավիրյալ դասավանդողներ Երեւանից, ովքեր թատրոնի դերասաններ են՝ Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը եւ Կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանըմի փոքր կպատմեք ձեր համագործակցության մասին։

-Այո՛, ստուդիայում դասավանդում են դերասաններ Նարեկ Հայկազյանը և Անդրանիկ Հարությունյանը։ Երկուսն էլ հրաշալի մասնագետներ: Անդրանիկ Հարությունյանն ինձ համար ուղղակի գործընկեր չէ, Անդրանիկ Հարությունյանը առանձնահատուկ մարդ տեսակ է, որ կոտրեց բոլոր կարծրատիպերը. լինել հայտնի, լինել սիրված, լինել բեմում, լինել էկրաններից այն կողմ ու մնալ ՄԱՐԴ։ Ես իմ ամբողջ գործունեության համար շնորհակալ եմ Անդրանիկ Հարությունյանին։ Նարեկ Հայկազյանը հրաշալի մասնագետ ու ընկեր է։ Առաջարկը եղել է իմ կողմից, և եկել ենք համաձայնության։

-Իջեւան քաղաքը, ինչպես նշեցիք, թատրոն չունի, բայց Դուք եւ Ձեր գործընկերները սաներին հնարավորություն եք ընձեռում Երեւանում  ներկայացումներ դիտելու որքանո՞վ է բարդացնում թատրոնի բացակայությունը ստուդիայի աշխատանքը։

-Իջևան քաղաքը մարզկենտրոն է, ու չունի թատրոն, ինչն էլ շատ ցավալի է, բայց՝ փաստ։ Շատ դժվարությունների առաջ եմ կանգնում, բայց այդ հարցում ինձ դարձյալ օգնությանեն հասնում իմ ընկերները։ Անդրանիկ Հարությունյանը լրիվ անվճար հիմունքներով հրավիրատոմսեր տվեց իմ ստուդիայի սաներին, և երեխաները Ստանիսլավսկու ռուս.դրամատիկական թատրոնում դիտեցին «ԿԱՊԻՐ ԻՆՁ ՄԱՀՃԱԿԱԼԻՑ» ներկայացումը։ Նարեկ Հայկազյանը «ՆԱՐ» թատերական ստուդիայի սաների մասնակցությամբ ներկայացում բերեց ք.Իջևան։ Մեզ այդ հարցում աջակցեց Իջևան քաղաքի քաղաքապետ Արթուր Ճաղարյանը։

-Կխոսե՞ք Ձեր նկարահանումներիցնկարահանվել եւ նկարահանվում եք տարբեր սիտքոմներում, կմանրամասնե՞ք:

-Նկարահանվել եմ տարբեր սիթքոմներում ՝ «Ճամբարում» , «Պոպկոռն» , «Ֆուլ Երևան», ներկայումս էլ նկարահանվում եմ «ՔԵՌԱՆԿՅՈՒՆԻ» սիտքոմում։ Սիտքոմի նկարահանման առաջարկը ստացել եմ Անդրանիկ Հարությունյանից։ Ասեմ, որ լինելով տարբեր նկարահանման հրապարակներում, վստահ կարող եմ ասել, որ այս թիմի հետ աշխատելը տարբեր էր, ուրիշ էր, հետաքրքիր էր։

 -Հետագա ի՞նչ ծրագրեր ունեք պատրաստվու՞մ եք ընդլայնել ստուդիան։

Հետագայի հետ կապված մեծ պլաններ ունենք, սակայն չեմ ուզում բացել փակագծերը։ Միայն կասեմ, որ մեր ստուդիան շուտով հանդես կգա նոր ծրագրով:

Մերի Ալոյան

4-րդ կուրս

Կիսվել