Մեդիա ակադեմիան շրջայց էր կազմակերպել Հանրային Հեռուստաընկերությունում

Մեդիա ակադեմիան շրջայց էր կազմակերպել Հանրային Հեռուստաընկերությունում

617

Մեդիա ակադեմիայի ինստագրամյան էջում  կազմակերպվել էր մրցույթ, որի բոլոր հարցերին ճիշտ պատասխանած օգտատերերը կունենային  Հանրային Հեռուստաընկերությունում շրջայց կատարելու հնարավորություն:

Մասնակիցներին, որոնք ճիշտ էին պատասխանել հարցերին, աշխատակիցները դիմավորեցին Հանրայինի բակում: Նրանց ներկայացրին շրջայցի ծրագիրը:

Մասնակիցները, միմյանց հետ ծանոթանալով, բարձրացան Հանրայինի գլխավոր շենք, որի առաջին հարկում նրանց ներկայացվեց պատի որմնանկարների շարքը: Այնուհետև մասնակիցներին ուղեկցեցին արխիվ, որտեղ պահվում են ամենահին ֆիլմերի ժապավենները: Մասնակիցները իրենց աչքով տեսան, թե ինչ ճանապարհ են անցնում այդ ժապավենները թվայնացվելիս: Նրանք երկար քայլեցին դասավորված ժապավենների շարքերով և կարդացին դրանց անվանումները:

Հանրային Հեռուստաընկերության գրեթե բոլոր պատերին նկարներ էին փակցված, և մասնակիցները հաճախ հարկից հարկ բարձրանալիս կանգնում և դիտում էին դրանք: Նրանց ներկայացվեցին նաև մի շարք տաղավարներ: Վերջինը «Առավոտ լուսոյի» տաղավարն էր: Այստեղ մասնկաիցները իրենց պատկերացնում էին հաղորդավարների և հյուրերի դերերում և փորձում ունենալ զրույց միմյանց հետ:

Աշխատակիցներից մեկը հարցրեց մասնակիցներին՝ արդյոք հայտ ներկայացրել են մեդիա ակադեմիայի դասերին մասնակցելու համար, ինչին նրանցից մի քանիսը պատասխանեցին՝ այո, բայց չեն ընտրվել, իսկ աշխատակիցը հորդորեց չհուսահատվել և մյուս անգամ կրկին փորձել:

Մասնակիցները նկարվեցին Հանրային Հեռուստաընկերության շենքի դիմաց ինչից հետո նրանց ճանապարհեցին:

Անուշ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել