Լևոն Սահակյանը պատերազմում կռիվ տալով՝ գրեց «Կռիվ տալով» գիրքը

Լևոն Սահակյանը պատերազմում կռիվ տալով՝ գրեց «Կռիվ տալով» գիրքը

740

40 օր շարունակ կռիվ տալով` Լևոն Սահակյանն այսօր արդեն գրքի հեղինակ է։    «Կռիվ տալով»՝  հենց այս վերնագիրն է կրում հերոսի առաջին գիրքը։ Գրքում ամփոփված են պատերազմի բոլոր այն դրվագները, որոնք հերոսը առանձնացրել ու հանձնել է թղթին։ Գիրք գրելու գաղափարը Լևոնի մոտ ծնվել  է պատերազմի  3-րդ օրը։

«Միշտ մտքումս մի հարց էր պտտվում. Կմոռանա՞ն տեսնես այս պատերազմը, ինչպես որ մոռացան առաջին Արցախյան պատերազմը, ապրիլյանը: Որոշեցի՝  գիրք գրեմ, որտեղ կպատմեմ այդ պատերազմ կոչվածի մասին, ու մարդիկ, երբ կարդան գիրքս, կհասկանան ու մի քանի ժամով կլինեն ռազմի դաշտում»,- պատմում է Լևոն Սահակյանը։

Գիրքը գրելու նպատակների մասին խոսելիս՝  հերոսը առանձնացնում էիր զինակից ընկերների ու հրամանատարների խիզախությունների մասին բարձրաձայնելը։

«40 օր անցկացրինք կռվի ամենաթեժ վայրերում իմ հրամանատարների, իմ զինակից ընկերների հետ միասին: 40 օր քայլել մահվան հետ, չտեսնել նրան, բայց հոգուդ խորքում զգալ ու կռիվ տալով գնալ առաջ…»,- վերհիշում է հերոսը։

Մարզական լրագրողի մասնագիտություն ընտրած Լևոնը պատմում է, որ թեպետ գիրքը գրել է հանգիստ ժամանակ, բայց նորից վերհիշելը ու  նկարագարելը իր համար դժվար է տրվել։

«Ամենակարևոր դրվագներն եմ գրի առել։ Դե հանգիստ ժամանակ եմ կարողացել գրի առնել։ Ինձ համար առաջին օրվանից մինչև վերջին օրը դժվար է եղել նկարագրելը։ Շատ դժվարությամբ եմ գրել ու հիշել այդ ամենը, քանի որ հոգեպես պատրաստ չէի դրան։ Երկար  ժամանակ եմ անցկացրել հոգեբանների հետ»։

«Ամեն ինչ սկսվեց երկու ռումբերի պայթյունից։ Ու արդեն հրամանատարի գոռոց` պատերազմը սկսելու մասին։ Վազելով դեպի նկուղ՝ լսում էի տարբեր ձայներ. բոլորը միաձայն միայն աղոթում էին»։ Ահա այս թողերով էլ սկսվում է «Կռիվ տալովը»։

«Ամեն ինչ մանրամասն ներկայացնել չէի կարող, որովհետև իրավիճակներ են եղել, որոնք պարզապես աննկարագրելի էին, ու ինչքան էլ գրեի, մեկ է չէի կարողանալու լիարժեք ներկայացնել երևույթը։ Բայց ամեն բան հավաստի է, կարծում եմ, եթե իրականության մասին չգրեի, ոչ ոք չէր կարդա գիրքս»,- նշում է Լևոնը:

Գրքի լուսավոր կետերի մասին խոսելիս Լևոնը ժպիտով հիշում է ռազմի դաշտով վիրավոր ընկերներին հիվադանոց հասցնելու ու փկելու դրվագները։

«Գրքիս հերոսներից իմ ընկեր Արտակը չի հիշում, բայց վիրավորումից հետո, երբ իրեն տանում էի, ամբողջ ճանապարհին նյարդերս քայքայել է: Խոսել գրեթե չէր կարողանում, բայց անընդհատ հարցնում էր՝ կքայլե՞մ: Ես էլ հոգեպես շատ ծանր վիճակում էի, անընդհատ մտածում էի՝ ինչի հենց Արտակը: Հիշում եմ իր  սարսափելի վիճակը ու տեսնում տեղի ունեցած հրաշքը, որ Արտակի հետ հիմա ամեն ինչ լավ է»:

Այն հարցին, թե ինչ կտա գիրքը ընթերցողին, հերոս-հեղինակը պատասպանում է՝ ամենակարևորը ընթերցողը մի փոքր կսթափվի ու իր ներսում հարց  կտա իրեն՝  արդյոք ինչ է անում իմ երկրի համար, երկիր, որտեղ ամեն մի պատառ հողի համար արյուն է թափվել։

Գիրքը բավականին մեծ դժվարություններ է տեսել մինչև հրատարակվելը։ Հրատարակչությունների  կողմից մերժում, ֆինանսական խնդիրներ, տպագրվելուց հետո հանրային վաճառքի բացակայություն։ Բայց երկրորդ անգամ տպագրելուց հետո գիրքը մեծ արձագանքի արժանացավ։  Հերոսին չհանձնվել ու մինչև վերջ գնալ ստիպել է Աստծո կողմից տրված երկրորդ կյանքը, ասում է Լևոն Սահակյանը։

«Ես առհասարակ ամեն իրավիճակից հաղթած եմ դուրս գալիս՝ իհարկե Աստծո կամքով, որովհետև Աստված ինձ երկրորդ կյանք է  տվել ու ես դա հասկանալով երբեք չեմ կոտրվում ոչ մի իրավիճակում, ընդհակառակը կասեմ,  որ ավելի ուժեղ եմ դառնում։ Սիրում եմ գրել հոգեբանորեն այն ամենի  մասին, ինչ կատարվում է ինձ հետ։  Երկրորդ  գիրքս շուտով լույս կտեսնի, որը արդեն վերջացնում եմ, ու քանի ապրում եմ այս երկրի վրա, պետք է ամեն բան անեմ իմ երկիրը շենացնելու համար՝ սկսած իմ մասնագիտությունից»։

Լյունինէ Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել