Ֆուտբոլը նույնպես տուժել է ռուս-ուկրաինական պատերամզից

Ֆուտբոլը նույնպես տուժել է ռուս-ուկրաինական պատերամզից

540

Նախ նշեմ, որ Ռուսաստանի հավաքականը դուրս էր եկել Աշխարհի առաջնության անցումային խաղեր և պետք է խաղար Լեհաստանի հավաքականի հետ, հաղթելու դեպքում էլ Չեխիա-Շվեդիա զույգի հաղթողի հետ։ Սակայն այս երեք հավաքականները հրաժարվեցին խաղալ Ռուսաստանի հետ, իսկ ավելի ուշ ՖԻՖԱՆ զրկեց Ռուսաստանին իր հովանու տակ անցկացվող մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ Ինչ վերաբերվում է ռուսական ակումբներին, ապա Եվրագավաթներում գարնանային փուլ անցել էր միայն Մոսկվայի Սպարտակը և պետք է խաղար Գերմանական Լեյպցիգի հետ, սակայն նույնպես հեռացվեց մրցաշարից։

Չնայած այս ամենին՝ ռուսական ակումբները շարունակում են իրենց գործունեությունը ներքին առաջնություններում։

Ուկրաինայի հավաքականը նույնպես Աշխարհի առաջնության անցումային խաղերին պետք է մասնակցի, սակայն խաղերը հետաձգվել են մինչև հունիս ամիս։ Ներքին առաջնությունները անհայտ ժամկետներով կանգեցվել են։ Ներքին առաջնության թիմերի լեգեոներներին թույլ է տրվել խզել գործող պայմանագրերը և լքել երկիրը։ 

Ուկրաինային աջակցող պաստառներ, դրոշներ և վանկարկումներ կարելի է տեսնել և լսել Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի և մի շարք այլ երկրների ազգային առաջնությունների ժամանակ։

Քանի որ Լոնդոնի Չելսիի սեփականատերը ռուս միլիարդատեր բիզնեսմեն, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի մոտ ընկեր Ռոման Աբրամովիչն է, նրա դեմ նույնպես պատժամիջոցներ կիրառվեցին, ինչի պատճառով նա չի կարող այլևս գործունեություն ձեռնարկել Մեծ Բրիտանիայում․ ստիպված է վաճառել ակումբը, որը գնահատվում է 3 մլրդ ֆունտ ստերլինգ։

Ահարոն Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել