Լուսինե Սարգսյանը՝ Կորեայի հանդեպ մեծ սիրով, հետաքրքրասեր, «բարդ բնավորությամբ»

Լուսինե Սարգսյանը՝ Կորեայի հանդեպ մեծ սիրով, հետաքրքրասեր, «բարդ բնավորությամբ»

951

20- ամյա Լուսինե Սարգսյանը սովորում է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Իր խոսքով` մասնագիտության ընտրության մասին շատ չի մտորել. սիրում է նոր կապեր հաստատել, շփել տարբեր մարդկանց հետ, նոր բացահայտումներ անել։ Համալսարանում Լուսինեին մենակ տեսնելը գրեթե անհնար է։  Կուրսի «քառյակը»՝ Լուսինեն իր երեք ընկերուհիներ հետ, միշտ անբաժան է։

Լուսինեին նկարագրելիս ընկերուհիներն ասացին, որ նպատակասլաց է, օգնության կարիքի դեպքում գրեթե միշտ առաջինն է ձեռք մեկնում։ «Անբաժան քառյակից» Լյուդմիլան ասում է՝ Լուսինեի նման երկրորդը գտնելն անհնար է․ ամեն ինչում ուզում է ամենալավը և առաջինը լինել։ «Լուսինեն մեկն ա, ումից ինչ-որ բան ուզես, չեմուչում կանի, բայց բարությունը չի թողնի, որ քեզ մերժի»,- ավելացնում է։  

Լուսինեն Լուսինե չէ առանց Կորեաի հանդեպ սիրո, կորեացի ընկերների, կորեերենի։ 2 տարի առաջ նրա յութուբյան էջում հայտնվեցին  «BTS» հարավկորեական «BoyBand» խմբի տեսահոլովակները։ Տղաները ոչ միայն լավ պարում էին, այլև լավ երգում։ Սկսեց հետաքրքրվել նրանցով՝ ովքեր են, ինչ հաջողությունների են հասել, և նրանք պատճառ դարձան, որ հետաքրքրվի Կորեայով։  

Այնուհետ սկսել է ավելի խորն ուսումնասիրել կորեական մշակույթը։ Նախ ինքնուրույն, իսկ հետո կորեացի ընկերների հետ փորձել է սովորել կորեերեն։ Ինքնուրույն սովորելու աղբյուրները «Յութուբ»  և «Գուգլ» հարթակներն էին, իսկ հետո որոշել է, որ պետք է կորեերեն սովորի հենց կորեացիներից և փնտրել է տարբեր ծրագրեր ու կայքեր, որոնք կօգնեին իրեն այդ հարցում։ Մի անգամ պատահաբար Ինստագրամում հանդիպել է մի ծրագրի՝ «Korean Healing Camp», որը անվճար կորեերեն է սովորեցնում հենց կորեացի ուսուցիչների օգնությամբ։ Գրանցվել է ծրագրին (ասում է՝ երբեմն անվճար ծրագրերը նաև շատ օգտակար կարող են լինել) ու սկսել ուսումնասիրել լեզուն, մշակույթը, պարերը, երգերը, Կորեայի պատմությունը։ Այս դասընթացների ընթացքում նաև կորեացիներին է ներկայացրել հայկական մշակույթը, ուտեստները, պատմությունը։ Այս կերպ փորձել են միմյանց երկրների մասին փոխադարձ տեղեկություններ ստանալ և հաղորդել։

Մեզ հետ զրույցում Լուսինեն նշեց, որ ներկայումս իր ամենամեծ երազանքն է մեկնել Կորեա։

Իր հետաքրքրասիրության շնորհիվ Լուսինեն հնարավորություն է ունենում մասնակցել շատ ծրագրերի, ծանոթանալ նոր մարդկանց հետ, սովորել նոր մասնագիտություններ։ Իր խոսքով՝ դեռ վաղ տարիքից իր մեջ նկատել է հակում՝ տարբեր ոլորտներում իրեն փորձելու։ Համալսարանին զուգահեռ նաև սովորում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում․ «Քանի որ հետաքրքրվում եմ եմ տարբեր մասնագիտություններով, փորձում եմ ինձ այլ ոլորտներում ևս գտնել։ Եվ այդ ոլորտներից մեկը IT-ն է։ «Թումո» կենտրոնում ուսումնասիրում եմ «JavaScript» և «Paython» ծրագրերը»:

Երաժշտություն լսել, օրիգամի (թղթից առարկաներ) պատրաստել, նկարել, ֆիլմեր դիտել․ ահա այն ամենը, ինչ անում է Լուսինեն՝ իր օրը հագեցած և արդյունավետ դարձնելու համար։ Այս սովորություններին էլ մոտ ընկերուհիներից Լենան ավելացրեց «հինգ վայրկյանը մեկ» շրթներկը թարմացնելը։  

Երբ խնդրեցի մի քանի բառով նկարագրել իրեն, Լուսինեն չթաքցերեց, որ բարդ բնավորություն ունի․ շփվում է այն մարդկանց հետ, որոնք իրեն ընդունում են այնպիսին, ինչպիսին կա․ «Չնայած նրան, որ ընկերասեր եմ, շփվող, բայց բոլորի հետ չէ, որ նույն հարաբերություններն ունեմ։ Նախընտրում եմ ունենալ քիչ ընկերուհիներ, բայց հավատարիմ ու նվիրված»։

«Ինչ գնով էլ լինի պետք է հասնել նպատակներն»․ կյանքի կարգախոս, որը Լուսինեի համար դարձել է հաջողության բանալի։ Կյանքում կարևորելով փողը՝ նշում է, որ կարևոր է գտնել այն ճիշտ օգագործելու ձևը․ «Փողը և՛ ստեղծում, և՛ կործանում է, բայց եթե ճիշտ նպատակով օգտագործես, ապա այն ամեն հարցում քեզ կօգնի»։

Ալյոնա Մուժիկյան

2-րդ կուրս

Կիսվել