Բնակության վայրը փոխվեց, առաքելությունը՝ ոչ

Բնակության վայրը փոխվեց, առաքելությունը՝ ոչ

730

Տիկին Աիդան գիտի ասեղնագործության բոլոր տեսակները, բայց հիմնականում ստեղծագործում է Մարաշի ասեղնագործությմաբ։ Տեսակների անունները կոչվում են տվյալ քաղաքի անունով, օրինակ՝ Ուրֆայի, Վանի, Սվազի, Անթեպի և այլն։  

Աիդա Սանթուրյանը ծնվել է Հալեպում, այնտեղ մանկապարտեզում ուսուցչուհի է աշխատել։ Բոլոր սիրահայերը մանկուց սովորում են ասեղնագործել իրենց մեծերեից, տիկին Աիդայի խոսքով՝ չկա այնպիսի մեկը, որ չունենա այս հմտությունը և չիմանա տեսակներից գոնե երկուսը և դրանց պատմությունը։ Բայց Հալեպում ասեղնագործությամբ զբաղվում էին սիրողական, իրենց և հարազատներին նվերներ անելու համար, քանի որ բոլորն էլ տիրապետում են ասեղնագործությանը, մեծ մասամբ այս ոլորտում չեն ստեղծում իրենց բիզնեսը։

Սիրիայում ընթացքող պատերազմի պատճառով 2012 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան։ Պետք էր աշխատանք գտնել, տիկին Աիդան որոշեց զբաղվել ասեղնագործությամբ և այն զարգացնել Հայաստանում։ Մարաշի ասեղնագործությունը  կազմված է խաչերից, որոնք միանալով միմյանց, ստեղծում են տարբեր նախշեր։ Յուրաքանչյուր ասեղնագործության տեսակ ունի իրեն համապատասխան գույներ, որոնք, տիկին Աիդայի խոսքով, ամբողջացնում են տվյալ տեսակի հիմնական միտքը։

 -Կենտրոնացա Մարաշի ասեղնագործության վրա, որովհետև դա իմ հոգեհարազատն է, իմ տատիկներս, պապիկներս մարաշցի են։ Սկսա 2015ից զբաղվել ու ամեն տարի ավելի կզարգացնեմ ասեղնագործությունը, հիմնեցի իմ ընկերությունը, որտեղ աշխատում են այլ հմուտ ասեղնագործներ։ Իմ մտքես չէր անցներ, որ ես կստեղծեմ իմ ընկերությունը, միայն սիրողական կզբաղվեի,-պատմում է նա։

Տիկին Աիդան ասում է, որ Հայաստանում այդքան էլ ծանոթ չեն ասեղնագործության տեսակներին, և այստեղ Հալեպի պես բոլորը չէ, որ տիրապետում են ոլորտի թեկուզ մեկ տեսակի։ Ցանկացել է իր այս գործով մարդկանց ավելի մոտիկից ծանոթացնել և փոխանցել ասեղնագործության գաղտնիքները։ Ստեղծագործում է տարբեր իրերի՝ հագուստների, կաշվե, կտորե պայուսակների, զարդերի, սփռոցների վրա։

-Հայաստանում մարդիկ ասեղնագործության գաղափարին մոտիկ չէին, բայց երբ որ տեսան հայկական ասեղնագործության տեսակները, սկսան և ուզան սովրիլ, և անոր համար ես շատ ուրախ եմ,-ժպտում է նա։

Տիկին Աիդան աշխատանքի հետ միևնույն ժամանակ  ասեղնագործության դասեր է տալիս երիտասարդներին։

-Ինձի համար դասավանդելը ուրիշ տեսակ առաքելություն է, դուն կուդաս կարելին, կուզես, որ այդ պզդիկը սովրի այբուբենը, ինքը որ կսկսի կարդալ, գոհունակ կլաս դու։ Ասեղնագործությունն էլ առաքելություն է, որ կաշխատիս, ունիս այդ հմտությունը ու կուզես սովրեցնել ուրիշին, անիկա  արդեն հոգեկան հանգստություն է։

Տիկին Աիդան խոստովանում է՝ Հայաստան գալուց սկզբի երկու-երեք տարին դժվար է հարմարվել, կարոտել է իր տունը, ուսուցչուհու աշխատանքը, բայց ինքը իրեն համոզել է, որ այստեղ ուրիշ բան պետք է սկսել և աշխատել սիրած աշխատանքով։ Ուրախանում է, որովհետև իր խոսքով՝ հենց այդպես էլ եղել է։

Տաթև Նաջարյան

3-րդ կուրս

Կիսվել